Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները պահանջում են վերագործարկել «Նաիրիտ»-ը


Նաիրիտցիները կառավարության շենքի մոտ, 3-ը օգոստոսի, 2015թ.
Նաիրիտցիները կառավարության շենքի մոտ, 3-ը օգոստոսի, 2015թ.

Այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողները կրկին կառավարության շենքի մոտ էին՝ պահանջով վերագործարկել գործարանը։

«Եկել ենք, որպեսզի երկրի ղեկավարությունը պատասխան տա, թե իրենք ի՞նչ գործողություններ են ձեռնարկում վերագործարկման համար, ինչպե՞ս են փորձում ներդրողներին գրավել։ Ես կարծում եմ, որ ներդրողներին գրավելու համար պետք է ցույց տալ «Նաիրիտ»-ի առավելություններն ու միջազգային տենդեր հայտարարել։ Ինչն արվո՞ւմ է, չի՛ արվում», - ասաց «Նաիրիտ»-ի ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը։

Նաիրիտցիներն ասացին, որ պատրաստվում են համագործակցել այն հասարակական կազմակերպությունների և քաղաքական ուժերի հետ, որոնք ևս շահագրգիռ են գործարանն աշխատեցնելու հարցում։

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG