Մատչելիության հղումներ

«Կսպասենք արդյունքներին»․ Կրեմլը չի մեկնաբանում ադրբեջանական օդանավի կործանման հնարավոր պատճառները


Դեկտեմբերի 25-ին կործանված ադրբեջանական ինքնաթիռի բեկորները, Ղազախստան, 2024թ․
Դեկտեմբերի 25-ին կործանված ադրբեջանական ինքնաթիռի բեկորները, Ղազախստան, 2024թ․

Կրեմլը հրաժարվում է մեկնաբանել ադրբեջանական ավիաուղիներին պատկանող օդանավի կործանումը և վթարի հնարավոր պատճառները։

Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել է, որ ռուսական կողմը կսպասի հետաքննության վերջնական արդյունքներին։

«Սխալ կլինի հետաքննության եզրակացություններից առաջ ինչ-որ վարկածներ առաջ քաշել, և մենք, իհարկե, դա չենք կարող անել, և ոչ ոք չպետք է անի»,-հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը կործանվել է դեկտեմբերի 25-ին Ղազախստանի տարածքում։ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, ինչն էլ դարձել է կործանման պատճառը։ Ինքնաթիռում 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ է եղել։ Վերջին տվյալներով հաղորդվում է 38 զոհի, 29 վիրավորի մասին։ Բաքվում այսօր սգո օր է հայտարարված։

Ինքնաթիռի «սև արկղերը» հայտնաբերվել են։ Բաքուն նշում է, որ հետաքննություն է ընթանում, «սև արկղերը» կվերծանվեն օրենքով սահմանված կարգով»։

Վթարից ժամեր անց շրջանառվեց նաև վարկած, թե օդանավը հնարավոր է խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից։ Վարկածի համար հիմք է հանդիսացել տելեգրամյան ալիքներում հայտնված տեսանյութերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG