Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր Հայկ Կյուրեղյանին դատապարտեց 9 տարվա ազատազրկման։ Ավելի վաղ մեղադրողը Կյուրեղյանի համար պահանջել էր 14 տարվա ազատազրկում։
32-ամյա Կյուրեղյանը ազատազրկված է անցյալ տարվա հունիսից, երբ Շանթ Հարությունյանի և համախոհների գործով դատավարության առաջին օրը Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց բարձրացել էր կայանված մեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Նա հայտարարել էր, թե «արժեքների հեղափոխության» կոչերով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանին դատում են քաղաքական հայացքների համար, և ինքը փորձելու է խափանել նիստը:
Մանրամասները տե՛ս այստեղ