Մատչելիության հղումներ

ՊՆ-ն հաստատում է՝ Տիգրան Խաչատրյանի տարկետումների պատճառը նևրասթենիան էր


Ոստիկանները Տիգրան Խաչատրյանին ուղեկցում են դատարան, Երևան, 27-ը հուլիսի, 2015թ․
Ոստիկանները Տիգրան Խաչատրյանին ուղեկցում են դատարան, Երևան, 27-ը հուլիսի, 2015թ․

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է՝ Սյունիքի մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը երկու անգամ բանակից տարկետման իրավունք է ստացել «նևրասթենիա» ախտորոշմամբ:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից պաշտոնապես հայտնեցին․ - «Տիգրան Սուրիկի Խաչատրյանը 2013 թ․ ձմեռային զորակոչի ընթացքում 13.01.2014 թ. ներկայացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին: Համաձայն բժիշկ-փորձագետների զննման և տրված ակտի` նրա մոտ ախտորոշվել է «նևրասթենիա, ասթենո-նևրոտիկ վիճակ» և, համաձայն ՀՀ ՊՆ 410-13 հրամանի 5-րդ հոդվածի «գ» կետի պահանջների, տրվել է տարկետում 6 ամիս ժամկետով: 24.07.2014թ. Տիգրան Սուրիկի Խաչատրյանը ներկայացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին, զննվել է բժիշկ-փորձագետների կողմից: Նրա մոտ ախտորոշվել է «նևրասթենիա չափավոր արտահայտված» և, համաձայն ՀՀ ՊՆ 410-13 հրամանի 7-րդ հոդվածի «բ» կետի պահանջների, ճանաչվել է «ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայությանը խաղաղ ժամանակ» և տրվել է տարկետում 3 տարի ժամկետով»:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG