Մատչելիության հղումներ

Նախաձեռնությունը փորձելու է նոր լիցք հաղորդել հոսանքի թանկացման դեմ պայքարին


Նախաձեռնությունը փորձելու է նոր լիցք հաղորդել հոսանքի թանկացման դեմ պայքարին
please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00

«Ո՛չ թալանին» նախաձեռնության՝ Բաղրամյանից հեռանալուց օրեր անց՝ երեկ կեսգիշերին պողոտայում ձևավորվեց բողոքի շարժումը համակարգող նոր խումբ։

Նախաձեռնության 15 անդամներին ներկայացրեց ակտիվիստ Նարեկ Այվազյանը՝ քաղաքացիական տարբեր շարժումներում ընդգրկված երիտասարդներ են, հիմնականում՝ հանրությանը քիչ հայտնի։

«10 հոգանոց խմբեր ենք ձևավորվում, ամեն խումբը ունենում է մեկ ներկայացուցիչ, ով առաջարկներ է ներկայացնում քաղաքացիների խմբին, ովքեր մշակելու են ձեր ներկայացրած առաջարկները և դնեն ձեր դատին։ Այսինքն դուք որոշեք՝ դա իրականացնե՞նք միասին, թե՞՝ ոչ»,- հայտարարեց Այվազյանը։

Նախաձեռնության անդամներն առաջարկում են ձևավորել արագ արձագանքման, հասարակական կարգի պահպանման, տեղեկատվական, տնտեսական և իրավաբանական խմբեր։ Պահպանվում են երեք պահանջները՝ չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, վերանայել անցած տարվա սակագինը՝ նվազեցման նպատակով, և պատժել ոստիկանական բռնությունների հեղինակներին և իրականացնողներին։

Նոր ձևավորված նախաձեռնությունն առայժմ չի հստակեցնում՝ մեծացնելո՞ւ են ճնշումը, թե՞՝ ոչ, արդյոք ավելի հեռո՞ւն են գնալու՝ համակարգային փոփոխությունների պահանջ դնելով։

15 հոգանոց խմբում ընդգրկված Դավիթ Սանասարյանն ասում է՝ նախ փորձելու են եղածը կանոնակարգել. - «Խնդիրը ուղղակի այս ոչ կազմակերպ վիճակը կազմակերպ վիճակի բերելն է, հստակ դրված է, որ էստեղ լիդերներ չկան, կան մարդիկ, ովքեր չարքաշ աշխատանք են տանելու։ Եթե մյուս քաղաքացիները կարող են երբ ուզեն գնան-գան, մենք ավելի շատ պետք է այստեղ լինենք, որովհետև պատասխանատու ենք»։

Նախաձեռնությունն անվանում չունի, փորձելու են նոր լիցք հաղորդել շարժմանը և վերահաստատում են՝ հարթակից անհատական որոշումներ չեն թելադրվելու։

«Ամեն մեկը կարող է իր կարծիքը ասել, բայց եթե դա կրիտիկական պահ չէ, եթե շտապ արձագանքման խնդիր չէ, պետք է ժողովրդից ստանան մանդատ, քվեարկություն կլինի, հավանություն կտան, էս քայլն ենք անում, էս հայտարարությունն ենք անում։ Եթե ուզում ենք հաջողության հասնել, պետք է ճիշտ համակարգում, ոչ թե վերևից մարդկանց թելադրանք, այլ՝ միասին աշխատանք»,- ասաց Դավիթ Սանասարյանը։

Համակարգող խմբում է ընդգրկվել Հմայակ Մկրտչյանը. պայքարի փորձը մեծ չէ, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումով է սկսել։ «Որոշեցի ուղղակի կատարել իմ քաղաքացիական պարտքը և դեմ գնալ անօրինական որոշումներին, որովհետև այստեղից անգամ կես ետքայլը զիջում կլինի, պարտություն կլինի մեզ համար»,- ասաց նա։

XS
SM
MD
LG