Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ առայժմ պարզ չէ, թե ինչ միջոցներով է կառավարությունը փոխհատուցելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:
Նախօրեին վարչապետը հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման բեռը չի դրվի բյուջեի վրա: Այսօր «Ազատության» հարցին՝ իսկ ի՞նչ միջոցներով է փոխհատուցվելու հոսանքի թանկացումը, Աբրահամյանը պատասխանեց, որ դեռ որոշված չէ, և երբ որոշվի՝ տեղյակ կպահեն հանրությանը:
Ի պատասխան մեկ այլ հարցի, թե իրեն չե՞ն անհանգստացնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը Երևանի Բաղրամյան պողոտայում, վարչապետը արձագանքեց, որ անհանգստացած է դրանց մասնակիցների համար և կոչ է անում ծնողներին թույլ չտալ իրենց անչափահաս երեխաներին գիշերները այդտեղ անցկացնել:
Նարինե Ղալեչյան
Մանրամասները տե՛ս այստեղ