Մատչելիության հղումներ

Գորիսի ծեծկռտուքի հետ առնչություն ունեցող անձինք մայիսի 8-ից բացակայում են Հայաստանից․ Քննչական կոմիտե


Տիգրան Խաչատրյան, արխիվ
Տիգրան Խաչատրյան, արխիվ

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետ առնչություն ունեցող անձինք, որոնց հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ մայիսի 8-ից բացակայում են հանրապետությունից։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ հղում կատարելով Ոստիկանությունից ստացված գրավոր պատասխանին:

Մինչ այս, Քննչական կոմիտեից հաստատել էին, որ որոշում է կայացվել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին: Տիգրան Խաչատրյանը գործով որպես վկա է անցնում:

Հիշեցնենք, երեկ Սյունիքի մարզպետը «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ իր որդին «Հայաստանը չի լքել»:

«Նախաքննական մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ միջադեպին մասնակից կամ հնարավոր մասնակցություն ունեցած բոլոր անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Քննչական կոմիտեն, քրեական գործով նախատեսված գործողությունների և միջոցառումների քննչական պլանի համաձայն, իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։ Քննության շահերից ելնելով՝ արդյունքների մասին նախաքննության այս փուլում առավել մանրամասն տեղեկություններ չեն կարող հրապարակվել: Միաժամանակ հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղությունը՝ քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումների մասին հանրությունը կիրազեկվի», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG