Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է վաղը, «Ազատության»-ը փոխանցեցին ԱԳՆ -ից :
Այսօր ավելի վաղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: