Մատչելիության հղումներ

Ջոն Քերրին ու Մոհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում հանդիպեցին


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, 27-ը ապրիլի, 2015թ.
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, 27-ը ապրիլի, 2015թ.

ԱՄՆ-ի Իրանի արտգործնախարարները Նյու Յորքում են միջուկային զենքի չտարածման պայմանագրի խորհրդաժողովի շրջանակներում։

Նյու Յորքի՝ Իրանի դիվանագիտական նստավայրում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։

Նշենք, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը կասեցրել էին դիվանագիտական հարաբերությունները 1979 թվականից։ Երկու կողմերի միջև հարաբերությունները դրական ընթացք ստացան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային առաջընթացից հետո։

Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակող նախնական համաձայնագիրը հաստատվեց ապրիլի 2 ին Շվեյցարիայում՝ Իրանի 6 երկրների բանակցային գործընթացում։ Կողմերը հուսով են՝ հասնել վերջնական համաձայնության մինչ հունիսի 30 ը։

ԱՄՆ-ի Իրանի արտգործնախարարները Նյու Յորքում են միջուկային զենքի չտարածման պայմանագրի խորհրդաժողովի շրջանակներում։

Իր ելույթում ԱՄՆ-ի արտգործնախարարը դրական արտահայտվեց Իրանի հետ ձեռք բերված նախնական համաձայնագրի շուրջ։ «Կարող եմ հավաստիացնել, որ այժմ մենք ավելի մոտ ենք համաձայնության գալուն, քան երբևէ, իսկ համաձայնագրի հաստատումը կերաշխավորի ամբողջ աշխարհի անվտանգությունը», - ասել է Քերրին։

Սակայն Իրանի արտգործնախարարը իր ելույթում նշել է, որ խաղաղ նպատակների ծառայող միջուկային ծրագրի զարգացման միտումները ունեն գոյության իրավունք։

Արտգործնախարարների հանդիպումը ընթացավ շուրջ 1 ժամ։

Նշենք, որ «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը ասաց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերվելիք համաձայնագիրը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր կասեցումը դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG