Իրանի և վեց գերտերությունների միջև ութ օր տևած բանակցություններից հետո կողմերը կարողացել են համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ։
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, BBC-ի փոխանցմամբ, ասել է, որ բանակցությունների արդյունքում կարողացել են գտնել «լուծումներ»։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ «հիմնական կետերի շուրջ հասել են փոխադարձ համաձայնության»։ Համաձայնության վերաբերյալ փաստաթուղթը կներկայացվի հունիսի 30-ին։
Իրանը հերքում է, որ միջուկային զենք ստեղծելու նպատակ է հետապնդում, ինչպես պնդում է Արևմուտքը։