Մատչելիության հղումներ

«Թուրքիան վաղ թե ուշ պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»


«Թուրքիան վաղ թե ուշ պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

Սա այսօր Ծիծեռնակաբերդում «Ազատության» հետ զրույցներում հայաստանյան քաղաքական գործիչների հնչեցրած հիմնական պնդումն է:

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար նախ և առաջ հարկավոր է ստեղծել իրավական պետություն․ - «Սա առաջին հերթին կոչ է, սա առաջին հերթին առիթ է, որպեսզի մենք հասկանանք, որ միայն ուժեղ հայկական պետությունը, իրավական, սոցիալական պետությունը, որ հոգ է տանում իր քաղաքացիների իրավունքների համար, որ հոգ է տանում աշխարհի հայության համար գրավիչ վայր դառնալու ուղղությամբ, դա է միակ երաշխիքը, որ հայ ժողովուրդը այլևս չի վերապրի այն, ինչ վերապրել է հարյուր տարի առաջ»:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը միջազգային ճանաչման հարցում նույնպես անհրաժեշտ է համարում պահանջատիրոջ դիրքից հանդես գալը․ - «Հարյուր տարվա տառապանքի, հայրենազրկման, հիսուն տարվա պայքարի արդյունքում այսօր ունենք որոշ միջազգային տեղաշարժ․ մեկը իր շահից ելնելով, մյուսը զուտ համամարդկային էթիկայի ներուժով: Բայց մեր մեծագույն քննությունը որպես ազգ և պետություն, վաղն է՝ ապրիլ 25-ը: Եվ շատ կարևոր է, թե այդ քննությունը ինչպես ենք մենք բռնելու: Մենք պետք է ունենանք իրավական, ժողովրդավարական ամուր պետություն, որը հիմա չունենք: Մենք պիտի ունենանք արևմտահայոց ժառանգորդների կազմակերպված արշավներ և աշխատանք, որ կարողանանք մեր հայրենիքը վերականգնել: Այն, ինչ տեղի ունեցավ հարյուր տարի առաջ և ավելի, դա սոսկ ցեղասպանություն չէր, այլ հայրենասպանություն: Դա հայրենիքի, մի ողջ քաղաքակրթության մշակույթի ոչնչացում էր»:

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը չի կասկածում, որ Թուրքիան մի օր ճանաչելու է 1915 թվականի ոճիրը․ - «Գնալով ամբողջ աշխարհը ճանաչում է և ավելին: Այսինքն կան բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ, որոնք նաև ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության են ենթարկում: Սա նույնպես զուգահեռաբար գնում է: Եվ կարծում եմ, ճանաչելուց հետո մնացյալ հարցերը՝ փոխհատուցման և այլն, տարբեր հարցեր, առաջ են գալու»:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով երեկ է վերադարձել Ստրասբուրգից, որտեղ մասնակցում էր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին, ասաց, որ Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը նաև այնտեղ է բարձրաձայնել․ - «Ես խոսեցի նրա մասին, որ ցեղասպանությունը դա հանցագործություն է մարդկության դեմ՝ անկախ նրանից, թե երբ է եղել, քանի մարդ է զոհվել, ինչ քաղաքական դրդապատճառներով է դա արվել: Դրանք բոլորը պետք է դատապարտվեն, և իսկապես շատ կարևոր է, որ լինի համամարդկային համերաշխության այս հարցի շուրջ: Բոլոր ցեղասպանությունները պետք է ճանաչվեն, նրանց ժխտումը պետք է դատապարտվի, և բոլորի զոհերին մենք պետք է հիշատակենք»:

XS
SM
MD
LG