Մատչելիության հղումներ

Հիշատակի միջոցառումներ Ստամբուլում


Հիշատակի միջոցառումներ Ստամբուլում
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00

Պոլսո Հայոց պատրիարքարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին առաջին անգամ նաև Թուրքիան է ներկայացուցիչ ունեցել։

Այսօր Պոլսո Հայոց պատրիարքարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ՝ նվիրված զոհերի հիշատակին։

Պատարագին մասնակցեցին Թուրքիայում՝ Թուրքիայի եվրոպական գործերով նախարար Վոլքան Բոզքըրը, համայնքային մի շարք անդամներ, բարձրաստիճան պետական և հոգևոր այրեր։ Պատարագը մատուցեց Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոտոս Աթեշյանը։ Նա նաև հանդես եկավ քարոզով։ Պատարագի ավարտին խորանից աղավնիներ բաց թողնվեցին՝ ի հիշատակ զոհերի։

Իրադարձությունը բավական հնչեղ էր, քանի որ առաջին անգամն էր, որ ուրբաթ օրը Ստամբուլի Սուրբ աստվածածին եկեղեցում մատուցվում էր պատարագ։ 1916 թվականից ի վեր առաջին անգամ պատարագին մասնակցեց նաև Թուրքիայի ներկայացուցիչը։

Այսօր Ստամբուլում տեղի են ունենում հիշատակի մի շարք միջոցառումներ. Ստամբուլի Բայազիդ հրապարակում կախաղան բարձրացված 20 հնչակյանների հիշատակին նվիրված միջոցառում էր։ Հիշատակի միջոցառում տեղի ունեցավ նաև Հայդար փաշա երկաթուղային կայարանում, որտեղից ճիշտ 100 տարի առաջ 1915 թվականի ապրիլի 24-ին 220 հայ մտավորական բռնեց գաղթի ճամփան։ Միջոցառմանը մասնակցում էին սփյուռքից և աշխարհի մի շարք երկրներից ժամանած հյուրեր, նրանց թվում էին Եվրոպայի ատելության դեմ պայքարող կազմակերպությունների շարժումը, Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը, թուրքական «Դուր դե» նախաձեռնությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Ստամբուլում գործող հայ երիտասարդական «Նոր զարթոնք» միությունը։ Նրանց նախաձեռնությամբ՝ միջոցառման ընթացքում մասնակիցներն իրենց ձեռքերում պարզեցին այն հայ մտավորականների նկարները, որոնք 1915 թվականին այս կայարանից բռնեցին մահվան ճամփան։

Միջոցառման կազմակերպիչները մեկ առ մեկ ընթերցեցին հայ մտավորականների, հասարակական գործիչների անունները։ Միջոցառման ընթացում ընթերցվեց նաև նախաձեռնության կոչ-ուղերձը՝ «Վերջ 100 տարվա ժխտողականությանը, ճանաչում, ներողություն և հատուցում»։

Երեկոյան Ստամբուլի կենտրոնում՝ Իսթիգլալ գլխավոր պողոտայից կսկսվի քայլերթ դեպի Թաքսիմի հրապարակ և Իսթիգլալի դիմաց՝ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, տեղի կունենա մոմավառություն, ինչպես նաև կտնկվի ցանկությունների, մաղթանքների ծառը, սփյուռքից և աշխարհի մի շարք երկրներից ժամանած հյուրերն իրենց ցանկությունները թղթիկների վրա կգրեն և կկախեն ծառից։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր ցավակցություն է հայտնել «Առաջին աշխարհամարտի ընթացքում իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերի զավակներին ու թոռներին»:

Իր ուղերձում Էրդողանը, մասնավորապես, գրել է, թե Թուրքիան գիտի հայ հասարակության վերապրած տխուր իրադարձությունների մասին։ «Մեր սրտերը բաց են օսմանյան հայության զոհերի թոռների առաջ»։

Տաթևիկ Սարգսյան, Ստամբուլ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG