Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն զգուշացրել է ավստրիացի պաշտոնակից Սեբաստիան Կուրցին, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը Ավստրիայի խորհրդարանի կողմից անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենա երկու երկրների միջև հարաբերությունների վրա:
Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նման ձևով է արձագանքել, երբ Ավստրիայի արտգործնախարարը տեղեկացրել է նրան իր երկրի խորհրդարանի կողմից նույն օրը ընդունված հայտարարության մասին:
Հիշեցնենք՝ երեկ Թուրքիան նաև Ավստրիայից հետ է կանչել իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար: