Իրանի դատարանը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել հուլիսից կալանավորված Washington Post-ի թղթակցին։
Washington Post-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը Թեհրանի դատարաններից մեկը տասը ժամից ավելի քննել է ամռանը ձերբակալված լրագրող Ջեյսոն Ռեզաիանի գործը: Սակայն հայտնի չէ, թե ինչի համար է մեղադրվում լրագրողը, հայտնում է ամերիկյան պարբերականը։
Ռեզաիանը իրանական ծագմամբ ԱՄՆ-ի քաղաքացի է։ Նա երկքաղաքացիություն ունի։ Լրագրողը ձերբակալվել է հուլիսի 22-ին ՝ կնոջ հետ, ով նույնպես Washington Post-ում է աշխատում։ Կինը որոշ ժամանակ անց գրավի դիմաց ազատ էր արձակվել։