Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին բռնության ենթարկելու գործով դատավարությունը: Դատական առաջին նիստի ժամանակ մեղադրյալ Արշակ Սվազյանը հայտարարեց, որ լիովին ընդունում է իր մեղքը:
Նիստից հետո «Ազատության» հարցին, թե ինչպես է գնահատում իր արարքը, Սվազյանը պատասխանեց․ - «Լավ եմ արել հարվածել եմ»:
Իսկ դիտարկմանը, թե համացանցում էլի տեսանյութեր կան, որոնցում մարդիկ հայհոյում են նախագահին, Սվազյանն արձագանքեց, որ հնարավոր է բոլոր հայհոյողների հետ էլ նույն կերպ վարվի:
Հիշեցնենք, անցած տարվա դեկտեմբերի 11-ին Արշակ Սվազյանը հարձակման էր ենթարկել Արամ Մանուկյանին: Ավելի ուշ նա հայտարարել է, թե «հայրենասիրական ապտակ» է տվել ընդդիմադիր գործչին՝ հանրահավաքում նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտության համար:
Սիսակ Գաբրիելյան