Երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատում լսումներ են անցկացվել պաշտպանության նախարարի պաշտոնում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Փիթ Հեգսեթի թեկնածության շուրջ։
44-ամյա Հեգսեթը վերջին տասնամյակում աշխատել է որպես Fox News-ի հաղորդավար։ Նրա թեկնածության վերաբերյալ կոշտ գնահատականներ են հնչեցրել դեմոկրատ սենատորները՝ շեշտելով, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնին հավակնող անձը չունի հրամանատարական փորձ, քննադատում է մարտական ստորաբաժանումներում կանանց ծառայությունը։
Հեգսեթի անունը կապվում է նաև ենթադրյալ սեռական ոտնձգությունների հետ, ըստ որոշ հրապարակումների, նա նաև ալկոհոլի նկատմամբ թուլության ուներ։
Այս մեղադրանքները Պենտագոնի ղեկավարի թեկնածուն կեղծ է որակել միաժամանակ համաձայնելով, որ ինքը «կատարյալ անձ չէ», ոչ էլ ավանդական թեկնածու է այդ պաշտոնի համար։
Հեգսեթը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հենց իր պես թեկնածուի կարիք ունի, որն ի վիճակի է նպաստել ամերիկյան զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:
Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատելու համար անհրաժեշտ է Սենատի ձայների պարզ մեծամասնությունը: Կոնգրեսի նոր վերին պալատում հանրապետականներն ունեն մանդատների մեծամասնություն։ Քվեարկությունն ակնկալվում է առաջիկա երկուշաբթի օրը: