Մատչելիության հղումներ

Ավետիսյանների 3 ազգականներ տուժողի իրավահաջորդ ճանաչվեցին


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով երեք անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցեց նաև, որ այդ անձինք Ավետիսյանների մերձավոր ազգականներն են, որոնք, սակայն, չեն ցանկացել հրապարակել իրենց անունները:

Այսօր ավելի վաղ Ավետիսյանների ազգականները հրավիրվել էին Քննչական կոմիտե:

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG