Հունվարի 12-ին Գյումրիում սպանդի զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հարազատները այսօր հրավիրվել են Հայաստանի քննչական կոմիտե։ Նպատակը, ինչպես «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, քրեական գործով տուժողի իրավահաջորդ ճանաչելն է։
Նրա խոսքով՝ Ավետիսյանների հարազատները սգո արարողություններով էին զբաղված, այդ պատճառով որոշակի գործողություններ մինչ այսօր չէին արվել։
Տռուզյանը ասաց, որ հարազատները պետք է դիմում գրեն և նշեն, թե ով է ճանաչվելու տուժողի իրավահաջորդ։
Հովհաննես Մովսիսյան