Մատչելիության հղումներ

Լոռու մարզի դատավորը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով


Երեկ, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը:

Ինչպես «Ազատությանը» հայտնեցին ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից, պարզվել է, որ Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել է 20 հազար դոլար:

ԱԱԾ-ի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի հատկանիշներով` «դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», կատարվում է նախաքննություն:

Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պատիժը ազատազրկումն է՝ յոթից տասներկու տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ռուզաննա Ստեփանյան

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG