Մատչելիության հղումներ

Իտալիայի վարչապետը Ֆլորիդայում հանդիպել է Թրամփին


Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին շաբաթ օրը մեկնել է Ֆլորիդա՝ հանդիպելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Վերջինիս երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին։

Մելոնիի այցը տեղի է ունենում հաջորդ շաբաթ նախատեսված գործող նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից օրեր առաջ:

Թրամփի հետ հանդիպման մանրամասները հայտնի չեն, բայց ինչպես փոխանցում են իտալական լրատվամիջոցները, Մելոնին ծրագրել է Թրամփի հետ խոսել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի, առևտրային խնդիրների, Մերձավոր Արևելքի և Թեհրանում կալանավորված իտալացի լրագրողի ծանր վիճակի մասին։

Մելոնին համարվում է Թրամփի պոտենցիալ գործընկերներից՝ հաշվի առնելով նրա հայացքները և Իտալիայում նրա ղեկավարած աջակողմյան կոալիցիայի կայունությունը:

Մելոնին դարձավ վերջինը մի քանի օտարերկրյա առաջնորդներից, որոնք այցելել են Թրամփին Ֆլորիդայում նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո: Նա հանդիպել է Արգենտինայի նախագահի, Հունգարիայի և Կանադայի վարչապետների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG