Մատչելիության հղումներ

Նախագահականում ընդունել են «Նաիրիտ»-ի չորս աշխատակցի


«Նաիրիտ» գործարանի աշխատողները նախագահականի մոտ, 4-ը դեկտեմբերի, 2014թ.
«Նաիրիտ» գործարանի աշխատողները նախագահականի մոտ, 4-ը դեկտեմբերի, 2014թ.

Նախագահի նստավայրի մոտ իրենց աշխատավարձերը վճարելու ու աշխատանքից չհեռացնելու պահանջ ներկայացնող «Նաիրիտ»-ի աշխատողները հրավիրվել են ներս՝ քննարկման։ Նախօրոք ցուցակագրված յոթ աշխատողներից միայն չորսին են թույլատրել ներկայացնել խնդիրները։ Մերժվածների ցուցակում է նաև գործարանի մամուլի պատասխանատուն։

Ըստ նախագահականի աշխատակցի, աշխատողների հետ հանդիպումն անցկացնում է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատողներն առավոտից նախագահական նստավայրի մոտ են։ Նրանք երկրի ղեկավարից պահանջում են վճարել իրենց աշխատավարձերն ու դադարեցնել իրենց աշխատանքից ազատելու վերաբերյալ ծանուցագրեր ուղարկելու գործընթացը։

Արդեն վեց տարի հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներին ուղարկվում են ծանուցագրեր՝ փետրվարի 6-ից կրճատվելու վերաբերյալ։

Սիսակ Գաբրիելյան

Մանրամասները՝ տես այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG