«Նաիրիտ» գործարանի աշխատողներն այս պահին նախագահական նստավայրի մոտ են։ Նրանք երկրի ղեկավարից պահանջում են վճարել իրենց աշխատավարձերն ու դադարեցնել իրենց աշխատանքից ազատելու վերաբերյալ ծանուցագրեր ուղարկելու գործընթացը։
Արդեն 6 տարի հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներին ուղարկվում են ծանուցագրեր՝ փետրվարի 6-ից կրճատվելու վերաբերյալ։
Նախագահականից խոստացել են նախագահի աշխատակազմի ղեկավարի ուղեկցությամբ 7 հոգու ներս հրավիրել ու քննարկել հարցը։ Ցուցարարները դեռ սպասում են։
Սիսակ Գաբրիելյան
Մանրամասները՝ տես այստեղ: