Ստեփանակերտում այսօր մեկնարկեց հուլիսին 10-ին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը Քարվաճառի (Քելբաջար) ուղղությամբ ապօրինի հատած ադրբեջանցիների գործով դատական առաջին նիստը:
Լեռնային Ղարաբաղի իրավապահների պնդմամբ՝ ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը դիվերսանտներ են. նրանք մեղադրվում են մի շարք հոդվածներով, մասնավորապես՝ Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի և զինված ուժերի սպա Սարգիս Աբրահամյանի սպանությունների, ինչպես նաև Քարվաճառի մեկ այլ բնակիչ Կարինե Դավթյանին ծանր վիրավորելու մեջ:
Լեռնային Ղարաբաղում գործող օրենսդրության համաձայն՝ ամբաստանյալներին տրամադրվել են պաշտպաններ։
Մանրամասները տե՛ս այստեղ: