Մատչելիության հղումներ

Միջնորդները ժամանում են տարածաշրջան


Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Նյու Յորքում, 23-ը սեպտեմբերի, 2014թ․
Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Նյու Յորքում, 23-ը սեպտեմբերի, 2014թ․

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները վաղը կժամանեն Բաքու: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, նախատեսվում են Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Պիեռ Անդրիոյի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Թվիթերում հայտնում է, որ միջնորդները Երևան կայցելեն հոկտեմբերի 17-ին և կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ:

Այցի հիմնական նպատակը, հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ այս ամսվա վերջին Փարիզում ծրագրված հանդիպման նախապատրաստումն է:

Համանախագահները տարածաշրջանում կլինեն մինչև հոկտեմբերի 18-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG