Ռուսաստանը պատրաստ է և՛ բանակցությունների, և՛ Ուկրաինայում կարգավորման հարցում փոխզիջումների, բայց նույն պատրաստակամությունը պետք է ունենա նաև մյուս կողմը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ուկրաինային հետ բանակցությունների համար Ռուսաստանը նախապայմաններ չի դնում։ Բայց միևնույն ժամանակ Պուտինը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիր կստորագրեն միայն Ուկրաինայի լեգիտիմ իշխանությունների հետ՝ Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո։
Ինչ վերաբերում է Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի թիրախներին, ապա, ըստ Պուտինի, առաջնահերթ թիրախներն են ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները, սակայն, չեն բացառվում հարվածները նաև «որոշումներ կայացնող կենտրոններին։