Մատչելիության հղումներ

«Ղազախները երբեք պետականություն չեն ունեցել»․ Պուտին


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եկատիրինբուրգում կայացած ռուս-ղազախական ֆորումի ժամանակ, 11-ը նոյեմբերի, 2013թ․
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եկատիրինբուրգում կայացած ռուս-ղազախական ֆորումի ժամանակ, 11-ը նոյեմբերի, 2013թ․

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանը երբեք չի լինի այն միության կազմում, որտեղ կվտանգվի իրենց անկախությունը:

Օգոստոսի 29-ին «Սելիգեր» երիտասարդական ճամբարում անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Խոսելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասին՝ Պուտինը հայտարարեց, որ Ղազախստանը ստեղծվել է մի տարածքում, որտեղ երբեք չի եղել պետություն, որ «ղազախները երբեք պետականություն չեն ունեցել»:

Ավելի վաղ՝ օգոստոսի 24-ին, Նուրսուլթան Նազարբաևը ղազախական «Խաբար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր՝ Ղազախստանն իրավունք ունի դուրս գալու Եվրասիական Միությունից, եթե պայմանագրում ամրագրված կանոնները չեն կատարվում:

Ղազախստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Եվրասիական միության գաղափարն իրենն է, սակայն միշտ շեշտել է, որ այն սոսկ տնտեսական միություն է:

«Ղազախստանը երբեք չի լինի այն միության կազմում, որտեղ վտանգված լինի Ղազախստանի անկախությունը», - ասել էՆազարբաևը:

74-ամյա Նազարբաևը ղեկավարում է Ղազախստանը նրա անկախությունից՝ Խորհրդային Միության փլուզումից սկսած, իսկ մինչ այդ նա Ղազախական Խորհրդային Հանրապետության առաջին և վերջին նախագահն էր, ընդ որում՝ 2011-ին՝ վերջին նախագահական ընտրություններին նա հավաքել էր ընտրողների ձայների 95 տոկոսը:

Ռուսաստանցի փորձագետները հաճախ են այս օրերին անդրադառնում «Ղազախստանը Նազարբաևից հետո» թեմային, և կա մտավախություն, որ առանց Նազարբաևի Մոսկվան չի կարողանա պահպանել նույն հարաբերությունները Աստանայի հետ, որն ունի այսօր, և որ հակառուսաստանյան տրամադրությունները Ղազախստանում օրեցօր աճում են:

XS
SM
MD
LG