Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կառավարության որոշումը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծին հավանության տալու մասին և հանձնարարել է նշված պայմանագիրը ստորագրելու առաջարկություն ներկայացնել Ռուսաստանի նախագահին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կառավարությունը որոշման նախագծին հավանություն էր տվել օգոստոսի 7-ի նիստում:
Նույնը պետք է անեն նաև Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները, քանի որ այս երեք պետություններն են համարվում Եվրասիական միության հիմնադիր անդամներ: