«Դատավորները վախենում են կորցնել իրենց աթոռը»
Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, նշելով, որ ամոթի ու ցավի զգացումով է հետեւել պատվիրված ներկայացումներ հիշեցնող «7-ի գործով» դատավարություններին, կարծիք հայտնեց, որ իր նախկին գործընկեր դատավորները արդարացման վճիռներ չկայացրեցին` իրենց աթոռները կորցնելու վախից: