Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր կայացած արտահերթ նիստում չի ընդունել վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը:
Կառավարության ղեկավարի հրաժարականն ընդունելու օգտին քվեարկել է ընդամենը 16 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր առնվազն 226-ի քվեն:
Ուկրաինայի վարչապետի պաշտոնաթողությունը չեն պաշտպանել 109 պատգամավորներ, ձեռնպահ են մնացել 2-ը, 184 խորհրդարանական էլ չի քվեարկել:
Ինչպես հայտարարել է Ռադայում ամենամեծ՝ «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Սերգեյ Սոբոլևը, այսօրվա քվեարկությունը նշանակում է, որ կառավարությունը վստահության քվե ստացավ և շարունակելու է աշխատանքը:
Արսենի Յացենյուկը հրաժարական էր ներկայացրել մեկ շաբաթ առաջ, երբ Ուկրաինայի իշխող կոալիցիան լուծարվեց: