Մատչելիության հղումներ

Ուկրաինայում վարչապետի պաշտոնակատար նշանակվեց


Ուկրաինա - Վարչապետի պաշտոնակատար Վոլոդիմիր Հրոյսմանը վարում է Կառավարության նիստը, Կիև, 25-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինա - Վարչապետի պաշտոնակատար Վոլոդիմիր Հրոյսմանը վարում է Կառավարության նիստը, Կիև, 25-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է Վոլոդիմիր Հրոյսմանին վարչապետի պաշտոնակատար նշանակելու մասին:

Այսօր հրապարակած հայտարարությունում Կառավարությունը նշում է, որ որոշումը կայացվել է վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի կապակցությամբ:

Գերագույն ռադան, մինչդեռ, հայտնել է, որ դեռևս չի ստացել Յացենյուկի հրաժարականի դիմումը, հետևաբար չի կարող քվեարկել այն ընդունելու հարցով:

36-ամյա Հրոյսմանը այս տարվա փետրվարից զբաղեցնում է Ուկրաինայի փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG