Այսօր երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Սոչի մեկնող Հայաստանի կառավարական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և պաշտոնատար այլ անձինք: Այդ մասին հայտնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վաղը Սոչիում վարչապետն առանձնազրույց կունենա Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, կայցելի Սոչիի օլիմպիական ավան՝ կծանոթանա իրականացված աշխատանքներին: