Մատչելիության հղումներ

Աբրահամյանը այսօր մեկնում է Սոչի՝ հանդիպելու Մեդվեդևին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր մեկնում է Սոչի, որտեղ վաղը հանդիպելու է իր ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ: Այդ մասին Աբրահամյանը հայտնեց հինգշաբթի օրը ի պատասխան Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգման վերաբերյալ «Ազատության» հարցի:

Վարչապետը խոստացավ տվյալ թեմայով մանրամասներ ներկայացնել Սոչիից վերադառնալուց հետո:

Հովիկ Աբրահամյանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգման որևէ պատճառ չի տեսնում։ «Մենք մեր պարտավորությունները կատարել ենք լիովին, որևէ խնդիր չունենք, որոշումը կկայացվի, իմ կարծիքով, այս տարի», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG