Ո՞ւմ արձանն ենք դնում մայրաքաղաքում, ի՞նչ ուղերձ ենք փոխանցում հաջորդ սերունդներին և ինչո՞ւ ենք թարմացնում անցյալի մութ էջերը. այս հարցադրումների շուրջ էր ընթանում այսօր ՀՅԴ քաղաքային կոմիտեի կազմակերպած քննարկումը Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշման կապակցությամբ:
Նախ մի շարք պատմաբաններ մանրակրկտորեն ներկայացրին ստալինյան բռնաճնշումների մասնակցի կենսագրությունը: Պատմաբան, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը, օրինակ, հարց բարձրացրեց` արդյոք մեր իշխանություններն իրենց հաշիվ տալիս են, թե անկախության տարիներին ում արձանն են դնում մայրաքաղաքում. - «Եվ բավական է, որ մենք արդեն սկսենք մտածել սրան կամ նրան դուր գալու, այս կան այն ձևաչափը ընդունելու մասին: Մենք պետք է մեր տղամարդկությունը, ուժը ունենանք արդեն` ինքներս մեր թերությունները նայելու և մեզ համար արժեհամակարգ ձևավորելու: Հակառակ պարագային մենք շատ արագ մեր Երևանի կենտրոնը կվերածենք Թոխմախի: Բայց արձանը, փողոցը այն տեղն է, որտեղ թոռնիկի հետ պապիկը եթե գնա, պիտի ցույց տա և ասի` այ սա այս մարդն է, որից հետո երեխան ինչ-որ բան պիտի հասկանա»:
Քաղաքապետարանը, ըստ Մկրտչյանի, պետք է ունենա հստակ քաղաքականություն, թե ում ենք հերոսացնում: Նա շեշտեց, որ Միկոյանի արձանի շուրջ քննարկումները պետք է այդ ուղղությամբ ընթանան:
Պատմաբան Աշոտ Ներսիսյանը, բռնաճնշումների մասին տասնյակ փաստեր ներկայացնելով, պնդեց, որ Անաստաս Միկոյանը պայքարել է Հայաստանի դեմ: Նա անհեթեթ է համարում արդարացումները, թե վարչակազմն էր դա թելադրում. - «Ասում են, որ Միկոյանը ճար չուներ, որովհետև Միկոյանին հետևում էր Բերիան: Բայց կարո՞ղ է Միկոյանի արյունը Չարենցի, Բակունցի, մյուսների արյունից կարմիր էր: Թող նա հրաժարվեր: Մի փաստ ևս կա. երբ մի անգամ Մարտիրոս Սարյանը դիմում է Միկոյանին, թե` ինչո՞ւ դու չես բարձրացնում Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի հարցը, նա հետևյալ կերպ է պատասխանում` ավելի լավ է Հայաստանում երկու գործարան կառուցենք, քան թե այդ հարցերը բարձրացնենք: Սրանք հանրահայտ փաստեր են»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն այսօր պատմական փաստերով չխոսեց. նա օրերս դրանք պատրաստվում է ներկայացնել քաղաքապետարանում, ուր, ամենայն հավանականությամբ, ելույթով հանդես կգա ավագանու հաջորդ նիստին:
Երեկ Մոսկվայից վերադարձած Դեմոյանը լուսանկարներ է բերել, որոնք վկայում են, թե ումից և ինչ են ընդօրինակում Երևանի իշխանությունները. ժամանակակից Մոսկվան պատկերող լուսանկարների տրցակը լի էր խորհրդային տարիների խորհրդանշաններով, իսկ գրախանութներում բազմաթիվ են Ստալինի ու Բերիայի մասին պատմող գրքերը, որտեղ պատմությունը ներկայացված է բացառապես դրական լույսի ներքո:
«Բայց հասկանալի է, որ սա քաղաքականությամբ մաս է, որովհետև հիսուն հատոր հենց այնպես չի տպագրվում: Գրքերից մեկում, որը ակադեմիական հրատարակության հավակնություն ունի, շատ դրական տեքստային մեկնաբանությամբ ներկայացված է Ստալին մարդը: Որևէ քննադատական, որևէ ռեպրեսիաների մասին հիշատակում չկա: Սա ինձ մտահոգում է», - ասաց Դեմոյանը:
Միկոյանի արձանի տեղադրման շուրջ մտահոգիչ հարցերը շատ են: Անհասկանալի է, թե ինչ են ուզում ապացուցել մայրաքաղաքային իշխանությունները` հերոսացնելով բռնաճնշումների մասնակցին, քաղաքային ինչ նոր մշակույթ է ձևավորվում նորանկախ Հայաստանում, և ի վերջո, ինչու ավագանին չի ցանկանում ևս արտահերթ նիստ հրավիրել այս հարցով:
Այսօրվա քննարկմանը ներկա էր արձանի տեղադրմանը կողմ քվեարկած ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ, ավագանու մշակույթի հանձնաժողովի նախագահ Թամարա Պողոսյանը: Ազգագրագետ Գայանե Շագոյանը նրան հորդորեց հանդես գալ Միկոյանի արձանի տեղադրման որոշումը վերանայելու նախաձեռնությամբ: Պողոսյանը, սակայն, ասաց, թե դրա համար իրավական հիմքեր են պետք:
«Ես դիմել եմ պատմաբաններին` եկեք ստեղծենք այն իրավական նոր հիմքը, որը մենք կարող ենք դնել շրջանառության մեջ: Եթե մենք այդ նիստը հրավիրենք, մերժվելու է` իրավական մասը, որովհետև մեզ համար արժանահավատ չէ: Այդ իրավական հիմքը ստեղծելու մասին է խոսքը: Եկեք այդ հիմքը տանք»:
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որի առաջարկը` չեղյալ հայտարարել Միկոյանի արձանի տեղադրման մասին որոշումը, մերժվել էր ավագանու նախորդ նիստում, այսօր հայտարարեց. - «Դնում են արձանը, թող դնեն, կթեժանա հանրային ընդվզումը: Մարդիկ էլ կճանաչեն իրենց ազգի չարագործներին»: