2013-ի սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները դեռևս գտնվում են վերանայման փուլում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ հավելելով, որ վերանայումը ժամանակատար գործ է:
«Այս վերանայումը այնպիսի գործընթաց չէ, որը կարող է սկսվել այսօր և ավարտվել վաղը, որովհետև այս գործընթացում ներառված են հայ գործընկերները, հայաստանյան իշխանությունները, հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, Եվրամիության հաստատությունները և Եվրամիության 28 անդամ պետությունները: Հաշվի առնելով յուրաքանչյուր կողմի ներքին քննարկումները, ներքին քննարկումներից հետո կողմերի միջև քննարկումները՝ կարող ենք հասկանալ, որ սա շատ ժամանակատար գործընթաց է: Վերանայումը և քննարկումները ընթացքի մեջ են: Այն որոշ ժամանակ կտևի: Երբ արդյունքները պարզ լինեն, արդեն կքննարկենք ինչպես իրականացնել վիլնյուսյան փաթեթը»,- ասաց դեսպանը:
Դեսպանը հավելեց՝ չնայած ընթացող քննարկումներին Եվրամիությունը շարունակում է համագործակցությունը Հայաստանի հետ, ինչպես ինքն ասաց, «ոլորտային ուղղություններով, առանձին նախարարությունների հետ»:
Այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում նախագահ Սերժ Սարգսյանը անսպասելիորեն հայտարարեց Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին, Հայաստանը, ինչպես հայտնի է, ոչ միայն նոյեմբերի վերջին Վիլնյուսում հրաժարվեց նախաստորագրել Եվրամիության հետ շուրջ երեք ու կես տարի բանակցած Ասոցացման համաձայնագիրը, այլև, փաստորեն, մինչ օրս Բրյուսելի հետ չի հստակեցրել նոր հարաբերությունները, որոնք այլևս չպետք է հակասեն Մաքսային միության առջև պաշտոնական Երևանի ստանձնած պարտավորություններին:
«Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը»,- կարդում ենք 2013-ի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Հայաստանի ու Եվրամիության ընդունած համատեղ հայտարարությունում: