Եվրոպական միությունը սպասում է Հայաստանի արձագանքին` հասկանալու, թե ինչպես կարելի է զարգացնել հարաբերությունները Ասոցացման համաձայնագրի ձախողումից հետո: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն:
«Մենք սպասում են մեր հայ գործընկերներին, որոնք պետք է ներկայացնեն բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, որպեսզի մենք կարողանանք անցնել հաջորդ փուլ և քննարկել հարաբերությունների նոր իրավական հիմքերը», - ասել է Սթանոն «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակի հետ զրույցում:
Հիշեցնենք՝ օրերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանում հայտարարեց, թե պետք է խելամիտ մոդել գտնել Հայաստան - Եվրամիություն ասոցացման համար: Օլանդը նաև նշեց, որ ինքը խնդիր չի տեսնում, և Հայաստանը կարող է գնալ Մաքսային միություն:
Եվրամիության հանձնակատարի խոսնակը այս հարցում ներկայացրել է ԵՄ-ի պաշտոնապես հաստատված դիրքորոշումը․ - «Մենք կարող ենք ներկայացնել Հայաստանի հետ Եվրամիության ընդհանուր և համաձայնեցված դիրքորոշումը, որը հստակ նշվել է անցյալ տարի Վիլնյուսում ստորագրված համատեղ հայտարարության մեջ: Այն է` մենք համաձայնել ենք զարգացնել և ամրացնել մեր համագործակցությունը Արևելյան գործընկերության բոլոր ոլորտների շրջանակներում, բայց հաշվի առնելով Հայաստանի նոր կարգավիճակը` կապված Մաքսային միությանը միանալու հետ: Հենց հիմա մենք սպասում ենք հայկական կողմի արձագանքին, թե ինչպես են իրենք մտադիր շարունակել հարաբերությունները: Հետո միասնաբար Եվրամիության բոլոր անդամ երկրներով մենք պետք է վերանայենք համագործակցության նոր իրավական հիմքերը»:
Հայաստանից հաճախ հնչող մենաբանություններին ու կարծիքներին, թե ինչու Ուկրաինայի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը հնարավոր եղավ տարանջատել, իսկ Հայաստանի հետ` ոչ, Ֆյուլեի խոսնակը պատասխանել է. - «Ուկրաինայի հետ մենք սկսել էինք Ասոցացման, այդ թվում՝ Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, այսինք՝ դա մեկ փաստաթուղթ է, որ ստորագրվում է երկու փուլով: Մենք չենք բաժանում մեկ ամբողջական համաձայնագիր կազմող այս երկու մասերը: Ստորագրման գործընթացն է միայն անցկացվում երկու փուլով` կապված հատուկ հանգամանքների հետ, բայց վերջում մենք ունենալու ենք մեկ փաստաթուղթ` ԵՄ - Ուկրաինա Ասոցացման համաձայնագիրը` ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի մասը»:
Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատարի խոսնակն ասել է, թե Հայաստանի դեպքն այլ է` կապված Մաքսային միության շրջանակներում երկրի կողմից ստանձնվող նոր պարտավորությունների հետ:
«Ասոցացման համաձայնագիրը, որ ներառում է նաև ազատ առևտրի բաժինը, ինչպես որ բանակցվել է տարիների ընթցքում և նախապատրաստվել Վիլնյուսում նախաստորագրման համար, չի կարող կիրառվել, քանի որ մեկ փաստաթուղթ է՝ կազմված երկու մասերից, որոնցից մեկը իրավաբանորեն անհամատեղելի է Հայաստանի նոր պարտավորությունների հետ», - ընդգծել է Փիթեր Սթանոն: