Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր հայտարարել է, որ Եվրամիությունը ժամանակին լրջորեն չի վերաբերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերին, թե Խորհրդային միության փլուզումը 20-րդ դարի մեծագույն աղետն էր։
«Ազատություն» ռադիոկայանին՝ Պրահայի կենտրոնակայանում տված բացառիկ հարցազրույցում Ֆյուլեն ասել է, որ դեռևս 2008 թվականին Բուխարեստում Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովի ժամանակ Պուտինն ասել է՝ Ուկրաինան արհեստածին երկիր է։
«Սենյակում գտնվողների մի մասը ծիծաղեց, մյուս մասը չհասկացավ, բայց հիմա մենք լավ ենք հասկանում և այլևս չենք ծիծաղում»,- ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ու շեշտել՝ Ղրիմի անեքսիան և Ուկրաինայի արևելքում զինված անջատողականներին աջակցելը վկայում են, որ Պուտինը բացահայտ անտեսում է միջազգային իրավունքը։
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե արդյոք Եվրամիությունը պատրաստո՞ւմ է նոր համաձայնություն, որը թույլ կտա Հայաստանին պահպանել սերտ հարաբերությունները Բրյուսելի հետ, Ֆյուլեն ասել է.- «Արևելյան գործընկերության քաղաքականությունը մեր գործընկերներին չի ստիպում ընտրություն կատարել Մոսկվայի և Բրյուսելի միջև։ Կուզեի նաև նշել՝ եթե մեր գործընկերներից մեկը նման ընտրություն է կատարում, մենք մշտապես դրան հարգանքով ենք վերաբերում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք հստակ ասել ենք, որ մենք մեր ապագա գործընկերությունը կառուցելու ենք հենվելով բոլոր այն դրական արդյունքների վրա, որ կուտակել ենք 3.5 տարի տևած բանակցությունների ընթացքում»։
Ֆյուլեն, ում պաշտոնավարումը կավարտվի այս հոկտեմբերին, նաև ասել է, որ Եվրամիությունը շարունակելու է ինտեգրացիայի ջանքերը Արևելյան գործընկերության երկրներում և Արևմտյան Բալկաններում։ Նա միևնույն ժամանակ կոչ է արել պոտենցիալ գործընկերներին բարեփոխումներ կատարել։