Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին հակառակորդի դիվերսիոն գործողության հետևանքով հայկական կողմը մեկ զոհ ունի։
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ հարձակումը սկսվել է ժամը 02.55-ի սահմաններում։ Հայկական կողմի զինծառայողները ադրբեջանական հատուկ ջոկատայիններին նախապես նկատել են, ձեռնարկված գործողությունների արդյունքում նախնական տվյալներով հակառակորդը երկու զոհ և մեկ վիրավոր տալով նահանջել է։
Հայկական կողմից զոհվել է 19-ամյա եֆրեյտոր Էրիկ Վիլենի Գասպարյանը։ Պաշտպանության բանակը ցավակցել է զոհվածի ընտանիքին, ցավակցական հաղորդագրություն է տարածել նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին շրջանում իրավիճակը սահմանին լարված է։ Խոսնակը դժվարացավ ասել թե դա ինչի հետ է կապված։ Անդրադառնալով այսօրվա միջադեպին՝ Հովհաննիսյանը նշեց, որ մեր ժամկետային զինծառայողները ադրբեջանական զորքի էլիտար ջոկատ են կասեցրել։
«Գիշերը դիվերսիոն-հետախուզական խումբ է ներթափանցել, մերոնք հակադարձել են։ Իրենց խմբի հրամանատարն է մահացել և մի ենթասպա։ Հերթական անգամ տեսնում ենք իրենց խմբի, այսպես ասած, էլիտար կազմը, որովհետև հիմնականում պայմանագրային սպաներ էին»,- ասաց Հովհաննիսյանը։
Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր հերթին «Ազատությանը» ասաց, որ Ղարաբաղում մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցից հետո լարվածության թուլացում էին սպասում, մինչդեռ եղավ ճիշտ հակառակը։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդն արդեն երկու դիվերսիոն գործողություն է իրականացրել, կրակոցների թիվը հասնում է մի քանի հազարի։ Այս ամենի հետևանքով հայկական կողմը տվել է 3 զոհ, որոնցից մեկը փոխգնդապետ էր։
Օրերս «Գալա» հեռուստաընկերության հետ զրույցում մեկնաբանելով վերջին շրջանի սահմանային միջադեպերը՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ասել էր, որ շատ կարճ ժամանակահատվածում պատժելու են ադրբեջանական կողմին։
Այսօրվա սահմանային միջադեպին անդրադարձել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանց ներկայացմամբ՝ հարձակումը եղել է հայկական կողմից, ինչի արդյունքում զոհվել է ադրբեջանական բանակի մեկ կապիտան և մեկ ենթասպա, մեկ շարքային զինծառայող էլ վիրավորվել է։
Սենոր Հասրաթյանն ասում է՝ սա պարզապես ապատեղեկատվություն է։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի կորուստներին, ապա նրա խոսքով՝ իրականում նրանց զոհերն ավելի շատ են և առաջիկա օրերին ադրբեջանական կողմը այդ զոհերի մասին ևս հաղորդագրություններ կտարածի։
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ այլ հաղորդագրություն էլ է տարածել, որի համաձայն նրանց զինված ուժերը սահմանի երկայնքով զորավարժություններ են անցկացնում։ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակն այս կապակցությամբ նշեց, որ հայկական Զինված ուժերը հակառակորդի գործողություններից տեղյակ են.- «Մենք ուշադիր հետևում ենք իրենց բոլոր քայլերին և վերահսկում ենք իրավիճակը»։
Ղարաբաղի բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ կարծում է, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարզապես սադրանքների է դիմում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցի ընթացքում վստահության մթնոլորտ էին փորձում ստեղծել, մինչդեռ այսպիսի միջադեպերով հակառակորդը միջազգային հանրությանը և ներքին լսարանին ցանկանում է ապացուցել, որ պատերազմը դեռ չի ավարտվել և այն հնարավոր է լուծել միայն զենքի միջոցով։
Հասրաթյանը հիշեցրեց, որ այս պահին էլ հայկական զորքերը վերահսկում են իրավիճակը սահմանում, իսկ վերջին օրերին ադրբեջանական կողմը հայկականից մի քանի անգամ ավելի զոհեր է ունեցել։