Մայիսի լույս 28-ի գիշերը` ժամը 2:55-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
«Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում Պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է Պաշտպանության բանակի զինծառայող, եֆրեյտոր, 1995 թվականին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը», - հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Էրիկ Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:
Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ ներկա դրությամբ շփման գծի ողջ երկայնքով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Էրիկ Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է, մասնավորապես, հաղորդագրությունում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդել է, որ գիշերային միջադեպի ժամանակ ադրբեջանական կողմից զոհվածներն են 32-ամյա կապիտան Ֆիքրեթ Մամեդովը և 23-ամյա ենթասպա Խուդավերդի Աբիլովը, ծանր վիրավորվել է 20-ամյա զինվոր Մեհման Միրզազադեն:
Միջադեպի համար Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը մեղադրում է հայկական կողմին: