Կառավարության ծրագրի քննարկումն այսօր սուր բանավեճի վերածվեց: Պատճառը վարչապետ Հովիկ Աբրահամյանին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի (ՀԱԿ) ուղղած հարցերն էին:
Փաշինյանին հետաքրքրում էր, թե ինչպես են կարողացել Հովիկ Աբրահամյանն ու նրա կառավարության անդամները պաշտոնավարման տարիներին կուտակել միլիոնավոր դոլարներ. - «Եթե բիզնեսով չեք զբաղվել, ո՞նց եք աշխատել այդ գումարները: Եթե պաշտոնավարմանը զուգահեռ բիզնեսով եք զբաղվել, դա էլ նույն նշանակության կոռուպցիա է: Ո՞նց եք մեկնաբանում այս փաստը»:
Հովիկ Աբրահամյանը կոչ արեց գործարարներին «բոբո» չդարձնել` ասելով, թե Փաշինյանն ու մյուսներն Ազգային ժողովում այսօր գործարարների շնորհիվ են աշխատավարձ ստանում:
Իսկ իր միլիոնները, Աբրահամյանի պնդմամբ` վաստակել է հողագործության շնորհիվ. - «Ես դա իրոք աշխատել եմ այն տարիների ընթացքում, երբ որ աշխատել եմ, հողագործությամբ եմ զբաղվել այն ժամանակ, երբ որ դա թույլատրվել է: Ոչ էլ կոռուպցիայի միջոցով եմ այդ գումարները դիզել»:
Փաշինյանը զարմացավ, թե ինչու է վարչապետը գործարարներին պաշտպանում իրենից. - «Ես գործարարների անուն չեմ տվել: Ես տվել եմ կառավարության երեք անդամների անուն, և հենց դա ենք ուզում հասկանալ` դուք գործարա՞ր եք, թե՞ կառավարության անդամ եք: Ասում եք` հող ենք մշակել... Այդ ո՞նց է, որ ամբողջ Հայաստանի գյուղացիությունը հող է մշակում` տոկոսի տակ է ընկնում, Դուք հող եք մշակում` միլիոնավոր դոլարներ եք աշխատում: Ձևը ասեք...»
Վարչապետն արձագանքեց. - «Մի լարվեք... Դուք պատկերացում էլ չունեք ինչ է նշանակում գործարարությունը: Չեք էլ կարող գործարարությամբ զբաղվել: Որ հող էլ տան Ձեզ, չեք կարող մշակել: Դուք խոսելուց բացի ուրիշ բան չեք կարող անել: Փորձում եք գործարարներին սարքել թշնամի այս երկրում: Ովքեր հազարավոր գործատեղեր են ստեղծել, հազարավոր ընտանիքներ են պահում, Դուք մի ընտանիք չեք պահել Ձեր կյանքում... Էթիկա չունեք, տակտ չունեք, որ լսեք... Փողոց չի սա, Ազգային ժողով է»:
Կառավարության ծրագրի շուրջ ելույթների ժամանակ Փաշինյանը բարձրացրեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի բիզնեսների հարցը, որոնց մասին հաճախ է գրվում մամուլում. - «Ինչի մասին խոսում են, ասում են Գագիկ Խաչատրյանն է... «Յուքոմ», «Մեգաֆուդ», «Մեգասպորտ»... ինչ ասես կա: Այդքան խոսում են առավոտից իրիկուն` կոռուպցիայի դեմ պայքարենք, ձեզ թվում է, կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի՞ է... Հեսա կոռուպցիան: Քանի դեռ այս կառավարությունը, այս իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, գոյություն ունի, Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ ազգային բրենդ. դա կոռուպցիան է, ուրիշ բրենդ ուղղակի ման մի եկեք»:
Նա հայտարարեց, որ «Յուքոմ» ընկերության ստեղծումից հետո Պետեկամուտների կոմիտեն սկսել է հրաժարվել «ԱրմենՏել»-ի ծառայություններից ու սկսել է օգտվել «Յուքոմ»-ից. - «Իսկ «Յուքոմ» ընկերությունը պատկանում է Գագիկ Խաչատրյանին: Լավ, ինքն ասում է` ինձ չի պատկանում, հորեղբորս որդուն է պատկանում: Մի ուրիշ ընկերություն, որ գրանցված է իր տան հասցեով, միլիոնավոր դոլարների շահույթ ստանում ՀԴՄ-ների ժապավեններ վաճառելով... Մարդը զբաղված է թուղթ ներմուծելով: Ասում է` ես կապ չունեմ, տղաս է, մյուս տղաս է, հորեղբորս տղան է»:
Փաշինյանը հայտարարեց նաև, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ միլիոն դոլարից ավելի շահույթ է ստացել միայն գյուղմթերքի վաճառքից. - «Իսկ այդ ընթացքում տասնյակ հազարավոր գյուղացիներ ընկել են տոկոսի տակ, տներն են ծախել, փախել են ստեղից, խոպան են գնացել»:
Հակադարձելով վարչապետի ասածին, թե Փաշինյանն անգամ մեկ ընտանիք չի կարողանում պահել, վերջինս ասաց. - «Մարդ պիտի Ձեր նման ընտանիք պահի, որ իրենց շրջապատի մարդիկ կամ միլպետ լինեն, կամ դատախազ լինեն, կամ միլիոնատեր լինեն, կամ դեպուտատ լինեն, կամ քաղաքապետ լինեն... Ընտանիք եք պահում, ու ձեր պահած ընտանիքների ֆոնին է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում երկու հարյուր հազար ընտանիք աղքատ է, հացին «կակա» է ասում»:
Փաշինյանի խոսքը տեղից կոպտորեն ընդհատեց Առաքել Մովսիսյանը (ՀՀԿ), և չնայած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հորդորներին, Մովսիսյանը շարունակում էր գոռալ:
Իսկ Փաշինյանը շարունակեց. - «Հովիկ Աբրահամյանին ասում ենք` բա ո՞նց ես այդ միլիոններն աշխատել, ասում է` հող եմ մշակել: Ստացվում է, որ ձեզ մոտ պետություն կառավարելը չի ստացվում, պոմիդոր աճեցնելն է լավ ստացվում: Գուցե միանգամից դրանո՞վ զբաղվեք»:
Ընդդիմադիր պատգամավորների սուր հայտարարություններին հետևեցին ՀՀԿ-ականների պատասխանները:
«Եթե բռունցք եք ուղղում մեր դեմ, ախր բռունցք էլ պետք է ստանաք: Բայց մենք մեծահոգի ենք, մենք չենք եկել այստեղ կռիվ անելու: Հիշեցի փղի ու մրջյունի պատմությունը», - ասաց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: