Կառավարությունն առաջարկում է բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահի, Ազգային ժողովի ղեկավարի, վարչապետի ծախսերը այսուհետ դարձնել պետական գաղտնիք։
Այսօր խորհրդարանում թեժ քննարկման թեմա դարձած նախագծում ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում գաղտնիք դարձնել օրինակ՝ որքան գումար է ծախսվել բարձրաստիճան անձանց սննդի, հյուրանոցների կամ ասենք ճամփորդությունների վրա, պնդելով, թե այդ տեղեկատվության հրապարակումը վնասում է նրանց անվտանգությանը։
Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները վստահ են՝ իշխանությունները որոշել են օրենքը փոխել անցած տարի նախկին վարչապետի շուրջ բարձրացած աղմուկից հետո, երբ պարզվեց, որ Տիգրան Սարգսյանը մի քանի ճամփորդության վրա բյուջեից ծախսել է մոտ 200 հազար դոլար: Ընդդիմախոսների կասկածներն ավելի խորացան, երբ օրինագիծը Ազգային ժողովին ներկայացնող Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանը նշեց, որ մինչ օրս տեղեկատվության հրապարակման արդյունքում որևէ պաշտոնյայի անվտանգության հետ կապված խնդիր չի ծագել:
«Գոնե ես խնդրում եմ՝ բացատրեք հստակ ինչո՞վ է թուլանում անվտանգությունը: Խոսքը այստեղ, եկեք չխաբենք իրար, միայն գումարի մասին է», - հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Կառավարության առաջարկությունը այսօրվա քննարկումների ժամանակ պաշտպանեց միայն իշխող մեծամասնությունը։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պնդեց, թե անգամ այս փոփոխությունից հետո հասարակության համար որևէ գաղտնի բան չի մնալու։
«Գաղտնի բառը դա թաքուն բառը չէ, դա բացարձակ իմաստ չունի: Այդ բոլոր ծախսերի մասին բոլորս էլ իմանալու ենք», - հայտարարեց ԱԺ նախագահը:
Ի դեպ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում «գաղտնի» բառը «թաքուն» բառի հոմանիշն է։