1991թ․-ի այս օրերին Լեռնային Ղարաբաղում խորհրդային բանակն ու ադրբեջանական ոստիկանական ուժերը իրականացնում էին «Կոլցո» օպերացիան, որի նպատակը հնարավորինս շատ բնակավայրերից հայերին տեղահանելն էր:
«Հայաթափման թիրախն առաջին հերթին Հյուսիսային Արցախի բնակավայրերն էին` Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի գյուղերը»,- կարդում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ՝ «Հայ զինվոր»-ում:
Նույն աղբյուրը տեղեկացնում է՝ 1991թ. ապրիլի 30-ին սկսված «Կոլցո» գործողությունը շարունակվում է մինչև ամռան կեսերը, որի ընթացքում Արցախի հյուսիսային և այլ շրջանների 24 գյուղերից բռնի տեղահանվում է ավելի քան 10,000 հայ, մի մասն էլ՝ սպանվում է:
«Գործողությունն իրականացվում է Գանձակում (Կիրովաբադ) տեղակայված ԽՍՀՄ 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումների, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի անմիջական մասնակցությամբ՝ ներքին զորքերի հրամանատար Յու. Վ. Շատալինի ղեկավարությամբ: Արցախի բնակավայրերի տեղահանության հետ միաժամանակ սկսվում է Հայաստանի սահմանամերձ շրջանների հրետակոծումն ու գնդակոծությունը»,- տեղեկացնում է «Հայ զինվորը»:
«Կարծես թե հեռահար ապահովում էին սովետական բանակի ներկայացուցիչները, իսկ գյուղ մտնում էին Ադրբեջանի ՕՄՕՆ-ի ներկայացուցիչները, շատ հազվադեպ էին մտնում բանակի ներկայացուցիչները», - պատմում է Լարիսա Ալավերդյանը, ով այդ տարիներին որպես «Արցախ» հայրենակցական միության ներկայացուցիչ, այցելում էր սահմանամերձ գյուղեր:
«Կոլցո» օպերացիայի ժամանակ Մարտունաշենի ինքնապաշտպանությանը մասնակցած «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը վերհիշում է․ - «90 թվականին, արդեն սեպտեմբերին, մենք Մարտունաշենում էինք և մանր կռիվներ էինք տալիս սկզբից, հետո կռիվները խոշորացան, մինչև եկավ ապրիլի 19-ը, երբ Սովետական Միության Գյանջայի գունդը, համալրված որոշ չափով ադրբեջանցիներով, նորից տեխնիկայով հարձակվեցին Մարտունաշենի վրա»:
Գետաշենի ինքնապաշտպանության մասնակից Մհեր Հարությունյանը վերհիշում է, թե 23 տարի առաջ՝ ապրիլի 30-ին, ինչպես սկսվեց օպերացիան․ - «Սովետական բանակը առավոտ շուտ, ժամը 5-ի կողմերը, զրահատեխնիկայով մտան Գետաշեն, անցան, կեսը գնացին Մարտունաշեն, ընդհանուր շրջափակման մեջ վերցրեցին երկու գյուղերը»:
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի ներկայացմամբ, այդ ժամանակ Մոսկվայում պետական ամենաբարձր մակարդակով որոշվել էր աջակցել Բաքվին, քանի որ Հայաստանը՝ ի թիվս խորհրդային վեց հանրապետությունների, հրաժարվել էր մասնակցել Միության պահպանման օգտին կազմակերպված հանրաքվեին:
«Չորրորդ բանակը, որ տեղակայված էր Ադրբեջանում, ամբողջությամբ մասնակցում էր Ադրբեջանի կողմից, այսինքն հանձնվել էր Ադրբեջանի տիրապետությանը և սպասարկում էր Ադրբեջանի շահերը», - ասում է նախկին արտգործնախարարը:
Մանվել Եղիազարյանի բնորոշմամբ, հենց «Կոլցո» օպերացիայից հետո Արցախում ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում սկսվեցին լայնածավալ ռազմական գործողությունները:
«Ապրիլի 30-ին նորից խորհրդային զորքերը, ադրբեջանցիների հետ միասին հարձակվեցին Մարտունաշենի վրա: Տղաները կենաց ու մահու կռիվ տվեցին, բայց ուժերը հավասար չէին, քանի որ 100 և ավելի միավոր տեխնիկայի դեմ մարտնչել 40 արաբոյականով հնարավոր չէր: Մարտունաշենից հետո ընկավ Գետաշենը:
«Խորհրդային Միություն դեռ կար և դա պետական ահաբեկչություն էր»,- մոտ քառորդ դար առաջ տեղի ունեցածին այսպիսի գնահատական տվեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Այն, ինչ տեղի ունեցավ, իսկական էթնիկական զտում էր»,- գնահատեց Ալեքսանդր Արզումանյանը, - «Այն տարիներին, երբ խոսում էինք մենք այդ մարդկանց հետ, պատմությունները շատ քիչ բանով էին տարբերվում այն պատմություններից, որ պատմում էին Ցեղասպանությունից գաղթած մեր պապերը»: