Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները պահանջեցին ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին և Շանթ Հարությունյանին


Ազատամարտիկնրեը պահանջներ ներկայացրեցին՝ վերջնաժամկետ սահմանելով մայիսի 9-ը
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

Իշխանությանը քաղաքական պահանջներ ներկայացնող ազատամարտիկները այսօր բողոքի ակցիայի ընթացքում պահանջում էին դահլիճ տրամադրել, որտեղ կկարողանան անցկացնել իրենց հավաքները:

Սերժիկ Ասլանյանը իր ելույթում նշեց, որ տարբեր կառույցներ՝ թե պետական, թե մասնավոր, հրաժարվում են տարածք տրամադրել իրենց, երբ տեղեկանում են, որ այդ տարածքն ազատամարտիկներն օգտագործելու են իրենց ժողովների համար:

Հավաքվածները հայտարարեցին, որ եթե հավաքների համար շարունակեն իրենց դահլիճ չտրամադրել, ապա կհավաքվեն փողոցում: Հրապարակից ազատամարտիկները շարժվեցին դեպի Հանրապետական կուսակցության գրասենյակ՝ նշելով, որ այսուհետ դրա առջև են անցկացնելու իրենց հավաքները:

«Մեր առաջին պահանջ, մինչև մայիսի 9-ը պետք է ազատ արձակվեն մեր ընկեր ազատամարտիկներին՝ Շանթին և իր տղաներին, Ավետիսյան Վոլոդյային», - հայտարարեց Խաչիկ Ավետիսյանը:

Մանրամասները տեսանյությում։
XS
SM
MD
LG