Իշխանափոխություն պահանջող ազատամարտիկները պնդում են, թե կառավարության ենթակայության տակ գտնվող կառույցները և մասնավոր ընկերությունները արդեն չորս ամիս է մերժում են իրենց դահլիճ ու հարթակ տրամադրել։
Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները հայտարարում են, թե իշխանությունները տարբեր ձևերով ճնշումներ են գործադրում, ինչի արդյունքում տարեսկզբից մինչ օրս նրանց նախաձեռնած համաժողովն այդպես էլ չի կայանում։ Մասնավոր ու պետական կառույցների ղեկավարները տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են դահլիճ հատկացնել նրանց։ Ասում են՝ եղել են դեպքեր, երբ նախնական համաձայնություն է եղել, ազատամարտիկները վճարել են դահլիճի համար, բայց օրեր անց այդ պայմանավորվածությունը չեղյալ է համարվել, գումարներն էլ վերադարձվել են։
Ազատամարտիկ Լեռնիկ Մաղաքյանը պատմում է, որ անգամ հանդիպում է ունեցել մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի հետ, ով վստահեցրել է, թե որևէ միտում չկա, և որ մշակութային հաստատությունների ղեկավարներն իրենք են որոշում կայացնում։ Սակայն ազատամարտիկների կասկածներն այդ հավաստիացումներից ավելի են խորացել։
«Ինձ ուղարկեցին փոխնախարարի՝ Արթուր Պողոսյանի մոտ, ասաց՝ տենց բան չկա, մենք չենք այդ հարցը լուծում..., երգչախմբային ընկերություն կա՝ մասնավոր, Տիկնիկայինի դիմաց, իմ ներկայությամբ զանգեց տնօրենին, ասաց՝ ինչո՞ւ եք ուղարկում ինձ մոտ, դուք որոշեք։ Մենք մինչև հասանք, ինքը երկրորդ զանգն էր ուղարկել, տնօրենը ասաց՝ գիտես, քեզ տենց ասաց, բայց մինչև դու հասար, ասաց՝ եթե ուզում ես աշխատել, հանկարծ էդ քայլին չգնաս»,- պատմեց Մաղաքյանը։
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն էլ իշխանությունների կեցվածքը որակում է անբարոյականություն՝ նշելով, թե իրենք միևնույնն է ելքեր կգտնեն իրենց ծրագրերն իրականացնելու համար։
«Անգամ մի դահլիճ մեզ մերժում են։ Մենք գումարը վճարում ենք, վճարելուց հետո զանգում են, ասում են՝ կներեք...»,- ասաց Սարգսյանը։
Չնայած բարձրաձայն հնչող այս բողոքներին՝ ազատամարտիկները կոնկրետ անուններ չեն նշում՝ ասում են, չեն ուզում մարդկանց հարվածի տակ դնել։ Բայց և նշում են, որ մայրաքաղաքում դահլիճ չի մնացել, որ փորձեն վարձակալել։
«Ասում են՝ տղերք, մեզ գործից կհանեն։ Նախարարությունը, կամ Բաղրամյանը 26-ը, կամ որևէ այլ արարած զանգում է, ասում է՝ ազատամարտիկները այդտեղ միջոցառում պիտի չանցկացնեն, և վերջանում է ամեն ինչ։ Այդ բոլորը՝ սարսափար, էսպես ընկերական, ախպերական՝ ձեր ցավը տանենք, մարդ ենք, տուն ենք պահում... և այլն։ Մենք չենք ուզում, որ հասարակությունը այդ տնօրեններին դիտարկի որպես մեր և մեր ժողովրդի թշնամի»,- ասաց Սարգսյանը։
Ընդ որում, ազատամարտիկները պնդում են, թե այս իրավիճակն իրենց համար նորություն չէ։ Դեռևս անցած տարեվերջին, երբ նրանք հանդիպումներ էին նախաձեռնում քաղաքական ուժերի հետ, խնդիրների բախվեցին՝ հյուրանոցների դահլիճները վարձակալելիս. դրանք ևս վերջին պահին հրաժարվեցին ընդդիմադիր վետերաններին տարածք տրամադրել։
«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցեցին, որ նախարարության ենթակայության տակ գործող համերգասրահները տրամադրվում են այլ կազմակերպությունների միայն մշակութային միջոցառումների անցկացման համար: Ինչ վերաբերում է միջոցառումներին, ապա դրանց անցկացման համար դահլիճների տրամադրումն իրականացնում են այդ հաստատությունների տնօրենները՝ պայմանագրային հիմունքներով: