Արդեն 10 տարուց ավելի վարձով բնակվող ազատամարտիկն իշխանություններից պահանջում է խոստացած բնակարանը:
«Թող հանձնաժողով գա, ես համաձայն եմ, թող գան ստուգեն, ես բոլոր տեղեկանքները պատճենահանել պահել եմ, բայց դա էլ որ չեն անում, ես ուր գնամ, մի հատ վրան խփեմ ստեղ մնամ», - «Ազատությանը» փոխանցեց ազատամարտիկը:
Թադևոսյանը նշում է, որ 2006 թվականից գրանցված է հաշմանդամ ազտամարտիկների ցուցակում, որոնց իշխանությունները բնակարան են խոստացել: Ցուցակում 345-րդն է, ասում է՝ այլևս չի կարող սպասել, աշխատանք չունի և չի կարողանում տան վարձը մուծել: Պատկան մարմինները, մինչդեռ, հիմք ընդունելով այն փաստը, որ Թադևոսյանը գրանցված է եղբոր տանը, որոշել են՝ նա առայժմ բնակարանի կարիք չունի:
«Բայց իմ երեխաները չգիտեն ում տան մեջ են ծնվել, ում տան մեջ են մեծանում: Ես փաստացի վարձով եմ ապրում», - ասաց Հակոբ Թադևոսյանը:
Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցը հորդորում էր Թադևոսյանին վերադառնալ Հրազդան և խոստանում, որ կփորձի լուծել նրա բնակարանի վարձի խնդիրը: Նախկինում այսպիսի բազմաթիվ խոստումներ լսած ազատամարտիկը, սակայն, ավելի հստակ պատասխան էր պահանջում:
Պաշտպանության նախարարությունից փոխանցեցին, որ Թադևոսյանին բնակարան տրամադրելու հստակ ժամկետ չեն կարող նշել, քանի որ նա երրորդ կարգի հաշմանդամ է, և նրա առաջնահերթությունները զիջում են անօթևան ազատամարտիկների առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներին։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ նախագահը ՊՆ կատարած այցի ընթացքում հայտարարել էր, թե տարվա երկրորդ կեսից իշխանությունները մեծ ծրագիր են սկսելու՝ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները բնակարաններով ապահովելու համար:
Նշենք, որ Հակոբ Թադևոսյանը երեկոյան որոշեց դադարեցնել նստացույցը: «Ազատության» հետ զրույցում նա պատմեց, որ իրեն են մոտեցել «օրգանի» աշխատակիցները և խոստացել են լուծել խնդիրը: Սակայն Թադևոսյանն ասում է, որ եթե երկու օրվա ընթացքում իրեն բավարարող պատասխան չստանա, կվերսկսի նստացույցը: