Ազգային ժողովի պատգամավորները տարակուսած են՝ ինչպես կարող է Սահմանադրական դատարանի անդամը դատարանի որոշման մասին նույն օրը երկու՝ իրար հակասող հայտարարություններ անել:
Տեղեկացնենք, որ երեկ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել էր, որ մինչև սեպտեմբերի 30-ը օրենքը ուժի մեջ է և քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարումներ անել: Մինչդեռ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում նույն Ֆելիքս Թոխյանը հակառակն էր պնդել՝ ասելով, որ արդեն իսկ պահված գումարները պետք է վերադարձնել, և անմտություն է շարունակել մինչև սեպտեմբեր պահումներ անել:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ սա ցույց է տալիս, որ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը իրենց իսկ կայացրած որոշման հետ կապ չի ունեցել:
«Եթե Սահմանադրական դատարանի անդամը իր իսկ կայացրած որոշման վերաբերյալ տարբեր տեսակետներ է հայտնում, ի՞նչ կարող է դա նշանակել», - հարցնում է պատգամավորն ու եզրակացնում․ - «Դա կարող է նշանակել, օրինակ, որ այդ որոշումը ինքը չի կայացրել: Որովհետև ինչպե՞ս է հնարավոր կայացնել որոշում այսպես ասած՝ դատաքննության արդյունքում, այդքան հարցուպատասխանի արդյունքում, և չունենալ հստակ պատկերացում, թե ինչ է նշանակում այդ որոշումը: Ես նորից եմ ասում՝ ես մնում եմ այն կարծիքին, որ ինչպես նախկին բոլոր աղմկոտ քաղաքական որոշումները, այս դեպքում էլ Սահմանադրական դատարանը մնացել է իշխանության հլու կամակատարի դերում»:
Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ ակնհայտ է, որ դատարանի որոշումը գրված է նախագահի նստավայրի, Կառավարության և Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում․ - «Եթե հիմա նայենք փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները կուտակային կենսաթոշակների մասին, կտեսնենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը ամբողջությամբ տեղավորվում է, այսպես ասած, Սերժ Սարգսյանի պատգամների շրջանակում»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով երեկ լսել է ՍԴ անդամի իրար հակասող հայտարարությունները, հետևյալ ենթադրություն է անում․ - «Գիտեք՝ կուլիսներում տարբեր խոսակցություններ կան արդեն ակնհայտ ակնհայտ ճնշումների մասին Սահմանադրական դատարանի վրա, և այդ պատճառով նրանք այսպես խուճապահար գործուղել են ՍԴ անդամներին տարբեր եթերներ, և ուղղակիորեն կիսահրահանգները մինչև վերջ տեղ չեն հասել, ուստի նման հակասող հայտարարություններ են եղել»:
Սահմանադրական դատարանի անհասկանալի և խրթին ձևակերպումներով վճիռը Նաիրա Զորհաբյանը անարգանք է համարում Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների հանդեպ: Նրա փոխանցմամբ, այդ որոշման վերծանմամբ երեկվանից զբաղվում են երկրի լավագույն իրավաբանները, սակայն մասնագետները այդպես էլ կոնսենսուսի չեն եկել, թե ի վերջո՝ ի՞նչ էր ուզում ասել Սահմանադրական դատարանը:
Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, Սահմանադրական դատարանն իր որոշմամբ անհեթեթ իրավիճակ է ստեղծել․ թեև հակասահմանադրական է ճանաչվել պարտադիր կուտակային բաղադրիչը, սակայն այդ հակասահմանադրական նորմը ուժի մեջ է մնացել մինչև սեպտեմբերի 30-ը:
«Եթե պատկերավոր արտահայտենք՝ ինչ է ասում Սահմանադրական դատարանը Կառավարությանը, Ազգային ժողովին, իշխանությանը․ ասում է՝ դու կատարել ես հանցագործություն, բայց, ահա, ես քեզ տալիս եմ ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը, որ դու քեզ համար ալիբիներ ստեղծես: Սա է Սահմանադրական դատարանի որոշման ամբողջ իմաստը», - մեկնաբանում է Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորները պահանջում են, որպեսզի Սահմանադրական դատարանը հանդես գա պաշտոնական պարզաբանմամբ և բացատրի, ինչպե՞ս կարող են ուժի մեջ լինել այն դրույթները, որոնք հակասահմանադրական են:
«Առաջիկայում չորս քաղաքական ուժեր անպայմանորեն հանդես կգան համատեղ հայտարարությամբ, բայց մինչ այդ մենք ակնկալում ենք, որ ոչ թե Սահմանադրական դատարանի այս կամ այն անդամը իր անձնական այս կամ այն մոտիվացիայից ելնելով մեկ ժամվա ընթացքում իրար հակասող հայտարարություններ անի, այլ Սահմանադրական դատարանը հանդես գա հստակ պաշտոնական հայտարարությամբ՝ վերծանելով իր սեփական մանուսկրիպտը», - մասնավորապես, ասում է Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե որն է ամեն գնով պարտադիր կուտակային համակարգը պահելու նպատակը, ընդհուպ հակասահմանադրական դրույթները ուժի մեջ թողնելու ճանապարհով, Նիկոլ Փաշինյանը հետևյալ եզրահանգումն է անում՝ իշխանությունը հերթական անգամ ուզում է մտնել քաղաքացիների գրպանները:
«Եվ այդ գումարները, ըստ էության, քաղաքացիների գրպաններից հոսելու են օլիգարխների և խոշոր տնտեսվարողների գրպանները, որովհետև չենք կասկածում, չէ՞, որ այդ կենսաթոշակային ֆոնդերի հետևում, որոշակի փայամասերով, էլի Հայաստանի Հանրապետության իշխանությանը մոտ կանգնած մարդիկ են, օլիգարխիայի ներկայացուցիչներ են», - ասում է ընդդիմադիր պատգամավորը: