«Դեմ եմ» շարժման ակտիվիստները, ովքեր այսօր առավոտից Սահմանադրական դատարանի բակում սպասում էին բարձր այս ատյանի որոշմանը, ծափողջույններով և հաղթական բացականչություններով ընդունեցին որոշումը:
Սահմանադրական դատարանը այսօր հրապարակած որոշմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի մի շարք, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչին վերաբերող դրույթները:
Այդուհանդերձ, «Դեմ եմ» նախաձեռնությունը, որն անցած ամիսներին կազմակերպում և համակարգում էր օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ քաղաքացիական բողոքի ակցիաները, առայժմ ձեռնպահ է մնում գնահատականներ տալուց, քանի որ որոշման գրավոր տեքստը չեն տեսել և նախաձեռնության իրավաբանական խումբը չի հասցրել այն մանրազնին կերպով ուսումնասիրել:
Հիշեցնենք՝ վիճահարույց օրենքի հարցով անցած տարեվերջին Սահմանադրական դատարան էին դիմել Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ ազգային կոնգրեսի, ՀՅ Դաշնակցության և «Ժառանգության» պատգամավորները:
ՍԴ դիմած պատգամավորներից՝ ՀՅԿ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, դատարանի որոշման հրապարակումից հետո միացավ «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին և կոչ արեց «մտածել պայքարը շարունակելու մասին»:
«Սա առաջինն է, այս մեծ պայքարի մեջ, բայց մեր պայքարը շարունակվում է սեփական իրավունքների համար», - նշեց դաշնակցական պատգամավորը:
Որոշման հրապարակումից հետո «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչները քննարկում էին իրավիճակը և հետագա քայլերը: Ապրիլի 12-ին նրանք մտադիր են հանրահավաք կազմակերպել, որտեղ կփորձեն ավելի մանրամասնորեն քաղաքացիների համար պարզաբանել այն:
«Մի բան հստակ է՝ պարտադիր բաղադրիչը ճանաչվեց հակասահմանադրական, օրենքը ուղարկվեց լրամշակման մինչև սեպտեմբերի 30-ը, իսկ արդեն ֆոնդ ընտրած կամ աշխատավարձը պահումներով ստացած քաղաքացիների աշխատավարձը պետք է ետ վերադարձվի», - մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը:
Հավելենք, որ «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչները ծափողջույններով ճանապարհեցին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին՝ այդպիսով արտահայտելով իրենց շնորհակալությունը:
«Դեմ եմ» շարժման ներկայացուցիչները հավաստիացնում են, որ պայքարը շարունակվելու է և այսօրվա ՍԴ-ի որոշմամբ շարժման պատմությունը չի ավարտվելու:
«Սեպտեմբերի 30-ից հետո կարող է ինչ-որ մի այլ տեսքով այս օրենքը գա: Պարզ չէ դեռևս, թե սեպտեմբերի 30-ից հետո ինչ օրենք կլինի», - մեզ հետ զրույցում նշեց «Դեմ եմ»-ի անդամ Արտաշես Արաբաջյանը:
Բակում հավաքվածները ծաղկեփնջով ու ջերմ խոսքերով ընդունեցին «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչ և օրենքին ընդդիմացողների շահերը ՍԴ-ում պաշտպանող Մերի Խաչատրայնին: Մեզ հետ զրույցում նա ևս կարծիք հայտնեց, որ այն քաղաքացիները, ում աշխատավարձերից արդեն իսկ կուտակային կենսաթոշակային պահումներ են արվել, այդ գումարները հետ են ստանալու:
«Վերահաշվարկ է կատարվելու, վճարված գումարները վերադարձվելու են: Այսինքն՝ հաշվանցում է կատարվելու», - ասաց նա: