«Դեմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանից ակնկալում է պարտադիր բաղադրիչի վերացում, սակայն անգան այդ դեպքում մի շարք քաղաքացիներ, ովքեր այս կամ այն պատճառով արդեն ընտրել են կառավարչին, կմնան կուտակային այս համակարգում:
Այդ քաղաքացիները այս սցենարի դեպքում կհամարվեն կամավոր պարտադիրին միացած և, այսօր գործող օրենքի համաձայն, համակարգից ձերբազատվելու հնարավորություն չեն ունենա:
«Ազատության» հետ զրույցում նախաձեռնության ի անդամ, իրավաբան Մերի Խաչատրյանը հույս հայտնեց, որ ՍԴ կանդրադառնա այս հարցին, քանզի իրենք էլ բազմաթիվ բողոքներ են ստացել ճնշումների մասին:
Ըստ Մերի Խաչատրանի՝ կարևոր է ներկայացնել փաստեր, որոնք կապացուցեն, որ կառավարչի ընտրությունը կատարվել է ստիպողաբար, հակառակ դեպքում դա կդիտարվի կամավոր ընտրություն:
«Առայժմ, սակայն, նման բողոքների մասին, ես համենայն դեպս, չեմ լսել», - ասաց իրավաբանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խուսափեց կոնկրետ պատասխանել «Ազատության» հարցին, թե ինչ կլինի կառավարիչ ընտրած քաղքացիների հետ, եթե ՍԴ-ն որոշի, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանհադրական է:
«Դեմ եմ» պարտադիրին նախաձեռնության անդամները հավաստիացրեցին, որ անգամ ցանկալի նպատակին հասնելուց հետո դրոշակները չեն իջեցնելու և կանգնելու են այն մարդկանց կողքին, ում իրավուքնները ոտնահարվում են: