Քեսաբահայերը շատ ծանր վիճակում են, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը:
Հիշեցնենք, մարտի 21-ի առավոտյան զինյալների հարձակումների ու ռազմական գործողությունների թիրախ դարձած հայաբնակ Քեսաբից տարբեր հաշվարկներով 600-ից ավելի հայեր են փախել և ապաստանել 60 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Լաթաքիայի հայկական եկեղեցիներում։ Տեղում իրավիճակին ծանոթանալու համար Ազգային Ժողովի 6 հոգանոց պատվիրակություն էր մեկնել Լաթաքիա։ Պատվիրակության կազմում են ՀՀԿ պատգամավորներ Լևոն Մարտիրոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, անկուսակցական Էդմոն Մարուքյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը։
«Գիշերով արագ լքել են տները, ոչ մի բան չեն վերցրել, նույնիսկ փաստաթղթեր չունեն, բայց տեղի իշխանությունները և հայկական համայնքը առաջին անհրաժեշտության օգնությունը ցույց են տալիս: Այստեղից գաղթելու ցանկություն ոչ ոք չունի: Քեսաբցիները երկու անգամ գաղթել են Քեսաբից, երկու անգամն էլ վերադարձել են, հիմա էլ լիահույս են, որ շատ շուտով կազատագրվի իրենց գյուղը և կվերադառնան»,- ասաց Սահակյանը:
Պատգամավորը փոխանցեց, որ ընտանիքների մեծ մասը ապաստան է գտել եկեղեցու տարածքում:
«Ցավոք, 30 տարեց մարդ մնացել է գյուղերում, այս մարդկանց մասին ոչ մի ինֆորմացիա չկա, բայց երեխաները բոլորը ծնողների հետ եկել են: Տարրական հարցերը լուծված են, համայնքը այստեղ շատ կազմակերպված է»,- ասաց Արման Սահակյանը:
Հարցին, թե քեսաբցիները Հայաստան գալու ցանկություն ունե՞ն, պատգամավորը պատասխանեց․ - «Ոչ, իրենք շատ կապված են իրենց տների հետ և լիահույս են, որ կառավարական զորքերը ետ կգրավեն Քեսաբը ու իրենք կվերադառնան»:
Հանրապետական պատգամավորն ասաց՝ իրենց ձեռնարկելիք քայլերի մասին կմտածեն Հայաստան վերադառնալուց հետո․ - «Արդեն հավաքած ինֆորմացիայի հիման վրա կորոշենք, բնականաբար, ինչ-որ անհապաղ օգնություն կցուցաբերենք»:
«Քեսաբահայերը երկու մեծ խնդիր ունեն: Առաջինը՝ ոչ մի բան չունեն, ոչինչ չեն վերցրել, բնականաբար, առաջնային խնդիրը նյութականն է, բայց նաև հասկանում են, որ երբ վերադառնան գյուղ, կտեսնեն թալանված ամեն ինչը, հետո պետք է սկսեն այդ նույն տարածքներում ապրել, շենացնել: Օգնելու տեղ շատ-շատ կա»,- ասաց Սահակյանը՝ պարզաբանելով, որ Սիրիա մեկնելու իրենց նպատակը իրավիճակի մասին պատկերացում կազմելն էր՝ հետագա գործողությունների մշակման համար: