Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ՝ իր խորը մտահոգությունը հայտնելով Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։
Մարտի 21-ի վաղ առավոտյան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալների ու թուրքական կողմից հարձակման է ենթարկվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քեսապի շրջանը, ինչի հետևանքով հայերը լքել են այն՝ տեղափոխվելով Լաթաքիա։
Պատմական անդրադարձ կատարելով՝ Սերժ Սարգսյանը փաստել է, որ Քեսաբի հայերը տեղահանվում են արդեն երրորդ անգամ։
Շնորհակալություն հայտնելով Սիրիայի իշխանություններին քեսաբահայերին օգնելու համար՝ Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ հանձնարարել է ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը՝ հետամուտ լինել Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին:
Հայաստանի նախագահը Թուրքիային դատապարտող հայտարարություն չի արել։
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր «ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե ի՞նչ գործողություններ է ծրագրում Հայաստանի իշխանությունն այս խնդրի կապակցությամբ, պատասխանել է․ - «Բոլորս էլ մտահոգված ենք: Իմ կարծիքով՝ մենք իրավասու չենք միջամտել այլ պետության ներքին գործերին: Գտնում եմ, որպեսզի նաև պատգամավորները տեղյակ լինեն, մենք կազմակերպենք համապատասխան նախարարության հետ լսումներ կազմակերպենք, լսենք իրենց տեղեկատվությունը»:
Մինչդեռ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ այսօր խստորեն դատապարտել են թուրքական զինուժի գործողությունները՝ համարելով դա նոր մարտահրավեր՝ Ցեղասպանության հետևանքով Մերձավոր Արևելքում ձևավորված հայկական սփյուռքի դեմ:
Հայտարարության տակ ստորագրել են ինչպես իշխող Հանրապետականի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ։
Տարբեր տվյալներով, ավելի քան 800 ընտանիք է տեղահանվել Լաթաքիա, այդ թվում՝ Հալեպից ու այլ բնակավայրերից ավելի վաղ Քեսապ տեղափոխված սիրիահայերը։ Բարեբախտաբար, զոհեր չկան։
Քեսապը Կիլիկյան Հայաստանի այն հատվածն է, որի բնակչության մեծ մասը մինչև օրս մնում էին հայերը։ Հիմա արդեն մեծ է մտահոգությունը, որ հայերը կկորցնեն Կիլիկյան Հայաստանի վերջին այս կտորը, թեև քեսապահայերի հետդարձի հույսը չի մարում։ Նրանք արդեն երկու օր է ապաստան են գտել հարևան Լաթաքիայում՝ ծանոթների, հարազատների տներում, հայկական եկեղեցիներում։
Քեսաբից Լաթաքիա տեղափոխված Շողիկ Աշոտյանը ասում է, որ հազիվ են կարողացել են փախչել՝ զինյալների ձեռքում թողնելով տները, եկեղեցիները, կրթօջախները․ - «Թրքական բանակն էր: Զինյալն այդպես չի կռվում»:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նման զարգացում սիրիական ճգնաժամում ավելի վաղ էր կանխատեսել։
Նա ասում է, թե Թուրքիայի օգնությունը զինյալներին այս դեպքում ուղղված էր թե՛ Սիրիայի, թե՛ հայկական համայնքի դեմ․ - «Ռազմական առումով այդ համայնքը Թուրքիայի համար վտանգ չի ներկայացնում: Բայց համայնքը ստեղծվել է Ցեղասպանությունից փրկվածների կողմից և շատ վառ է պահում Ցեղասպանության հիշողությունը»:
Սաֆրաստյանի գնահատմամբ, դժվար է ասել՝ վերջնականապես հայերը կորցրեցի՞ն Քեսապը, թե՞ ոչ․ - «Եթե Սիրիան կարողանա վերականգնվել որպես պետություն, դա իհարկե բարենպաստ պայմաններ կստեղծի, որ վերականգնվի [Քեսաբը]: Եթե ընթացքը իրադարձությունների ընթացքը այլ բնույթի լինի․․․ շատ անկանխատեսելի զարգացումներ կարող են լինել»:
Տարիներ առաջ հայրենիք տեղափոխված Սագօ Արեանը մտավախություն ունի, որ Քեսապի դեպքերը կարող են կրկնվել Լաթաքիայում եւ Հալեպում։
Արմատներով Սիրիայից սերող գրողը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը հայերին վաղուց պիտի տարհաներ․ - «Մենք վաղուց պիտի տարհանեինք Հալեպի, Լաթաքիո, Հոմսի․․․ նույնիսկ Քեսաբի հայերը: Նրանք, ովքեր փափագ ունեն և չեն կարողանում գալ, պետք է Հայաստանի Հանրապետությունը բոլոր միջոցները ձեռնարկեր նաև սփյուռքի մարմինների հետ, որ տարհանվեին: Բայց ցարդ կամք կա այդ գաղութները պահելու: Մինչև ե՞րբ, ո՞նց՝ ես պատասխանը չունեմ: Ու խնդրում եմ մեր հայերին, որքեր կարող են օգնության ձեռք երկարել՝ առանց ճոռոմ քարոզների»: