«Ես ողջ եմ, ինձ պաշտոնանկ չեն արել»
Ի՞նչ կասի Ուկրաինայի գահընկեց արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում հրավիրած իր երկրորդ ասուլիսում։ Գուցե Վլադիմիր Պուտինի կողմից անուղղակի, սակայն շատ ցավոտ քննադատության ենթարկվելուց հետո ներողություն կխնդրի և կհայտարարի հրաժարականի մասի՞ն։
Այս տարբերակը մեկնաբանները չէին բացառում, բայց տեղի է ունեցել այլ բան։ Որքան էլ զարմանալի և որոշ վերլուծաբանների կարծիքով, ինչ-որ իմաստով նույնիսկ զավեշտալի` Յանուկովիչը հայտարարել է, որ ինքն է Ուկրաինայի նախագահը և Գլխավոր գերագույն հրամանատարը։ Ավելին, Յանուկովիչը պնդել է, որ ինքը ողջ է և իրեն պաշտոնից չեն ազատել, համենայն դեպս, այն, ինչ պատահել է` սահմանադրական նորմերին հակասել է։
Վիկտոր Յանուկովիչը նորից ասել է, որ Կիևում իշխանությունը ստանձնել են ֆաշիստները, բենդերականները, Եվրոպային կշտամբեց։
«Մի՞թե այնքան կուրացել եք, որ չե՞ք հասկանում, թե ինչ է կատարվում, մոռացե՞լ եք, թե ինչ է ֆաշիզմը», - հարց է տվել Յանուլկովիչը։
Նա խոստացել է վերադառնալ Կիև
Նա պնդել է, որ հեղաշրջման պահին ինքը երկրի տարածքում է գտնվել, հետևաբար իրեն չի կարելի մեղադրել նախագահի պարտականությունները չկարտարելու և փախուստի դիմելու մեջ։ Նա հավաստիացրել է, որ երբ հանգամանքները փոխվեն, ինքն անպայման կվերադառնա Կիև, և դա հենց մոտ ժամանակներս կլինի։
Վիկտոր Յանուկովիչը հպանցիկ է խոսել այս օրերի ամենահրատապ խնդրի` Ղրիմի կարգավիճակի մասին՝ ընդամենն ասելով, որ «Ղրիմն անջատվում է Կիևի ապօրինի իշխանությունների սխալ գործողությունների հետևանքով»։
Յանուկովիչը հայտարարել է, որ ինքը չի ճանաչելու մայիսի 25-ի ընտրությունները, ինչպես նաև «իշխանությունը զավթած այդ խմբի բոլոր մնացած որոշումները, քանի որ դրանք ապօրինի են»։
Վիկտոր Յանուկովիչը Արևումտքին, մասնավորապես, Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել «օգնություն չտրամադրել ապօրինի վարչակարգին»։
Այս ասուլիսի ընթացքում գրենական պիտույքները չեն տուժել
Ի տարբերություն Դոնի Ռոստովում հրավիրած առաջին ասուլիսի, Յանուկովիչն այսօր ոչ մի հարցի չի պատասխանել, ոչ մի գրիչ-մատիտ չի կոտրել [այդպիսի ծիծաղաշարժ դրվագ գրանցել են տեսախցիկներն առաջին ասուլիըսի ընթացքում, սակայն ռուսական հեռուստակայաններն այն չեն ցուցադրել], ավարտելով ուղերձը` շնորհակալություն է հայտնել և հեռացել դահլիճից, լրագրողներից թողնելով շփոթված վիճակում։
Իսկ Արևմուտքը պատժամիջոցներ է ծրագրում
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսն այսօր Փարիզում ասել է, որ եթե Մոսկվան դրական արձագանքի Ուկրաինայի հարցով Արևմուտքի առաջարկներին, ապա Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին կմեկնի Ռուսաստան` բանակցելու: Եթե ոչ, ապա արդեն այս շաբաթ կսկսեն գործել առաջին պատժամիջոցները։
Խոսելով Ղրիմի հանրաքվեի մասին՝ Ֆաբիուսն ասել է, որ այդ տարածքի միացումը Ռուսաստանին ապօրինի քայլ կլինի։
«Մենք չենք կարող ճանաչել որևէ որոշում, եթե այն ապօրինի է և հանգեցնելու է Ուկրաինայի ապակայունացման։ Ուկրաինան գտնվում է Եվրամիության և Ռուսաստանի միջև, Ռուսաստանն ու Եվրամիությունը շահագրգռված են, որ Ուկրաինան կայուն լինի, սակայն Ռուսաստանը դիմում է բոլորիս անհանգստացնող քայլերի», - ասել է Ֆաբիուսը։
Այսօր Ղրիմի օրենսդիրներն ընդունել են անկախության հռչակագիրը։ Այն պետք է հիմք հանդիսանա հաջորդ քայլն անելու` Ռուսաստանի հետ միավորման հանրաքվեն մարտի 16-ին անցկացնելու համար։
Նազարբաևը չի շտապում սատարել Պուտինին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսով զրուցել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ և հորդորել է նրան ակտիվ դեր կատարել Ղրիմի հարցում խաղաղ ելք գտնելու գործում։
Երկու ղեկավարները նշել են, որ անհրաժեշտ է պահպանել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը։ Երեկ ավելի վաղ Նազարբաևը հարցը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ։
Երեկ Ղազախստանի ղեկավարը խոսել է նաև Պուտինի հետ և, դատելով ռուսական մամուլի խիստ կարճ հաղորդագրությունից, հավանաբար պնդել է տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտության մասին։
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը լուրն այսպես է ներկայացրել. - «Ղազախստանի նախագահը կարծիք է հայտնել Ուկրաինայի ճգնաժամը ինքնիշխանության և միջազգային նորմերի հիման վրա խաղաղ կարգավորելու անհրաժեշտության մասին»։
«Մեզ մնում են մարտավարությունն ու մարտական ոգին»
Ուկրաինայի պաշտպանության նախարար Իհոր Տենյուխը այսօր ասել է, որ ռուսներն Ուկրաինայի արևելյան սահմանի երկայնքով և Ղրիմի թերակղզու մոտ տեղայակել են շուրջ 220 հազար զինծառայող, 1800 հրասայլ, ավելի քան 400 ուղղաթիռ, 150 օդանավ, 60 մարտական նավ։
«Այդ ուժը մի քանի անգամ գերազանցում է Ուկրաինայի զինված ուժերի կարողությունը, մեր զինված ուժերին մնում է երկու վերջին լծակը` մարտավարությունն ու մարտական ոգին», - ասել է նապարարը։
ՆԱՏՕ-ի հատուկ ինքնաթիռները սկսել են հսկել սևծովյան տարածաշրջանի օդային տարածքը։ ՆԱՏՕ-ն հայտնել է, որ E-3A AWACS օդանավերի թռիչքների նպատակն է տեղեկություններ ստանալ Ուկրաինայում և այդ հանրապետության շուրջ ռուսական զորքերի ակտիվության մասին։